ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալիայի արտգործնախարար, սենատոր Մարիս Փեյնը պաշտոնապես արձագանքել է Ավստրալիայի հայ համայնքի նախաձեռնած՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրագրին: 3164 ստորագրություն հավաքած այս խնդրագիրը Ներկայացուցիչների պալատին ներկայացվել է 2021-ի փետրվարի 15-ին:

Ի պատասխան խնդրագրին, որում Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է արվում «ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը», արտգործնախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առաջնորդվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքներով, ներառյալ՝ «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular