ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա ինքներս մեզ լսելի դարձրեց. քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Ջիվան Գասպարյանին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է վարպետի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչները, ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի խոսքով` Ջիվան Գասպարյանից սովորել են բոլոր դուդուկահարները՝ թե անձամբ վարպետի, թե նրա ձայնագրությունների միջոցով:

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց` «տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատերին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին, ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատերից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ … Շատ հուզված եմ, մեծ արվեստագետ կորցրեց հայ ժողովուրդը: Բոլորիս և վարպետի ընտանիքին համբերություն եմ մաղթում»,- ասաց Սեյրանյանը:

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նույնպես շատ բան է սովորել վարպետից: Դաբաղյանը համոզված է, որ բազում սերունդներ կօգտվեն նրա տված համամարդկային արժեքներից:

« Նման մարդիկ երբեք չեն մահանում: Մարդը մահանում է այն դեպքում, եթե ոչինչ չի տալիս աշխարհին: Ջիվան Գասպարյանը թողել է մեծ ժառանգություն, նա կարողացավ դուդուկը ներկայացնել համայն աշխարհին: Դրանով ճանաչեցին մեր երկիրը, սիրեցին հայ մարդուն, խորացան հայ մշակույթի արմատներում: Ջիվան Գասպարյանի մահը մեծ կորուստ էր մեր մշակութային կյանքում, որովհետև նման մարդանց ներկայությունը , անկախ տարիքից, միշտ անհրաժեշտ է ժողովրդին և մարդկությանը: Գասպարյանական դպրոցը շատ խորն է և արժեքավոր»,- ընդգծեց Դաբաղյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի կարծիքով` Ջիվան Գասպարյանը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք կատարեց Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, միջազգային ամենահեղինակավոր արվեստագետներին Հայաստանը ներկայացնելու առումով:

«Չեմ ուզում կենտրոնանալ միայն նրա միջազգային գործունեության վրա, որովհետև նա ինքներս մեզ լսելի դարձրեց: Ըստ էության, Ջիվան Գասպարյանը վերջնականապես հաստատեց, որ դուդուկը կամ ինչպես ասում ենք՝ ծիրանափողը, հայության գոյաբանական գործիքն է: Դուդուկի միջոցով մեղեդիանում է, հնչեղ է դառնում հայ ժողովրդի պատմությունը, կենսագրությունը, ամեն հայ մարդու սրտի հուզումները: Կարծում եմ, որ ինքն իր հուշարձանը կառուցեց, կառուցեց իր արվեստով, իր ժառանգությամբ, որ թողել է»,- ընդգծեց Խզմալյանը:

Արայիկ Խզմալյանը չի կարծում, որ Ջիվան Գասպարյանը արժանավոր փոխարինող չի ունենալու, որովհետև վարպետը ամուր հիմքեր է դրել, դպրոց կայացրել:

«Այսօր էլ ունենք ուղղակի ֆանտաստիկ դուդուկահարներ և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք վարպետի անվանը համարժեք անունների մասին կիմանանք: Ամեն դեպքում բոլորս կարող ենք մխիթարվել այն հսկայական աշխատանքով ու սիրով, որ ժողովուրդն ունի Ջիվան Գասպարյանի և այն արժանապատիվ կյանքով, որ ապրեց վարպետը և ստիպեց, որ մենք այդպես ապրենք»,-եզրափակեց Խզմալյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular