ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենց նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով տարեսկզբին ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի առաջին նիստը կայացել էր հունվարի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհրդակցության ժամանակ «անդրադարձ է կատարվել ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների ողջ համալիրին, այդ թվում՝ անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը»։

Այն ժամանակ առաջին հայացքից թվում էր, թե սահմանային ու բազմաթիվ կենսական նշանակության այլ խնդիրների նկատմամբ գործող իշխանությունն սկսել է անհանգստանալ և փորձ է անում լուծում տալ Սյունիքի առջև ծառացած խնդիրներին։ Բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշում են սյունեցիները, իրականությունը ցույց տվեց, որ այս խումբը ստեղծվել է ոչ թե Սյունիքի խնդիրները լուծելու, այլ բացարձակ այլ նպատակներով: Մասնավորաբար, սահմանամերձ դարձած բնակավայրերը խմելու, ոռոգման ջրի, արոտավայրերի, միջհամայնքային ճանապարհների և այլ առաջնային լուծում պահանջող խնդիրներ ունեն, բայց ամիսներ շարունակ կարևոր նշանակության հարցերը մնացել են ուշադրությունից դուրս:

Գործուղումների համար կլորիկ գումարներ են դուրս գրվել, այցեր են «բեմադրվել», սակայն, ըստ սյունեցիների, մինչ օրս մարզում սահմանային խնդիրներին վերաբերող հրատապ լուծում պահանջող որևէ հարցի գործնականում ընթացք չի տրվել։ Փոխարենը պետական միջոցներով ձեռք են բերվել մոտոբլոկներ և բաժանվել են բնակիչներին։ Ընդ որում, ուշագրավ է, որ իշխանությունները դրանք ձեռք են բերել նախընտրական շրջանում ու բաժանել հենց մեկնարկած քարոզարշավի ընթացքում: Մեզ հետ զրույցում սյունեցիները հարց էին բարձրացնում՝ այս հանգամանքը արդյո՞ք չպետք է որակվի որպես ընտրակաշառք պետության հաշվին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular