ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։ Նաև հայտարարվեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7: Ուշագրավ է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած երկու անձ այս պահին գտնվում է կալանքի տակ:

Խոսքը Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է: Պատգամավորական մանդատ ստանալով՝ նրանք փաստացի ձեռք են բերում պատգամավորական անձեռնմխելիություն: Այդ դեպքում, իրավական ի՞նչ գործընթաց պետք է հետևի Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին ԿԸՀ որոշումից հետո: Իրավաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նշյալ անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի, և դրա նախաձեռնողը պետք է լինի դատախազությունը:

Վարդևանյանը նաև հավելեց, որ դատախազությունը հետո կարող է նշյալ անձանց ազատությունից զրկելու հարցով դիմել Ազգային ժողով, սակայն քրեական հետապնդումը շարունակելու հարցի վերաբերյալ իրավական կառուցակարգեր չկան ընթացիկ գործերի առումով, հետևաբար, քրեական գործերը բոլոր նման իրավիճակներում ենթակա են կասեցման: Ի դեպ, հավելենք, որ եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցներ մանդատը, ապա նա ևս կունենար անձեռնմխելիություն, ու քրեական հետապնդումը ավտոմատ կկասեցվեր: Սակայն, ինչպես հայտնի է, Քոչարյանը որոշում է կայացրել չվերցնել պատգամավորական մանդատը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular