ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան․ պասսիվության գինը նոր պատերազմն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

sevastopol.su-ն գրում է, որ Բաքվում «ամբողջական սուտ» են անվանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում հարևան երկրներին, խանգարում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացին և լարվածություն է ստեղծում երկու երկրների սահմանին: «Մենք ցանկանում ենք տեղեկացնել Փաշինյանին, որ Ադրբեջանը դեռ տարածքային պահանջներ  չի ներկայացրել որևէ երկրի նկատմամբ: Ադրբեջանը հարգում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող երկրների տարածքային ամբողջականությունը և պահանջում է նմանատիպ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ», - հաղորդել են Բաքվից:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ սանձազերծել Արցախում (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) և Հայաստանի հետ սահմանին: Միևնույն ժամանակ, Հայաստանի սահմանամերձ շրջաններում կրկին նկատվում են ռազմական սրացման նշաններ:

Դժվար չէ կռահել, թե ով է ստում այս իրավիճակում: Եվ դա Ադրբեջանը չէ (չնայած նրա նկատմամբ ծայրաստիճան ոչ դրական վերաբերմունքին): Դա Ադրբեջանին ձեռնտու չէ: Նրա համար իրավիճակը միանգամայն լավ է: Նա արդեն ստացել է այն ամենը, ինչ կարող էր ստանալ այս փուլում, և այժմ նրան պետք է հենակետեր ձեռք բերել նոր շահած սահմաններին: Նրան պարզապես պատերազմ պետք չէ: Համենայն դեպս առայժմ:

Բնականաբար, այդ թեման փակված չէ ո՛չ նրա, և ո՛չ էլ Թուրքիայի համար, որը կանգնած է Ադրբեջանի ոչ այնքան լայն  թիկունքին։ Եվ այդ թեման չի փակվի, քանի դեռ «հայկական հարցի վերջնական լուծում» չի եղել: Միանգամայն պարզ է թե ինչպես կարող է վերջանականապես լուծվել հայկական հարցը: Բայց դա հիմա չի լինի:

Այլ հարց է պարոն Փաշինյանը, որը  չնայած ընտրություններում հաղթելուն, շարունակում է մնալ ծայրաստիճան անորոշ վիճակում: Նա հիանալի հասկանում է, որ զանգվածների տրամադրությունը ցանկացած պահի կարող է փոխվել, և իրեն անհրաժեշտ է ինչ որ կերպ ուժեղացնել իր ռեժիմը: Իսկ ինչպե՞ս կարող է նա ուժեղացնել այն: Իսկ դա կարելի է անել սովորական կերպով՝ նոր ռազմական սադրանքների օգնությամբ: Ի վերջո, նրան ուղղված հիմնական բողոքն այն է, որ նա դավաճան է: Դավաճանել է երկիրին և իր ժողովրդին: Եվ դրան նա կարող է հակադարձել միայն «տուրբոհայրենասիրական ռեժիմով», որը հիմա փորձում է կիրառել հրահրելով Ադրբեջանին նոր պատերազմ սկսել: Ինչը, իհարկե, պետք չէ Ադրբեջանին, բայց նա պատրաստ է դրան ի տարբերություն Հայաստանի, որը ինչպես պարզվեց անգամ պատրաստ չէր անցյալ տարվա պատերազմին: Ավելին, պարտությունը չէր եղել միայն հենց Փաշինյանի «իմաստուն կառավարման» արդյունքում: Իսկ այն թե ինչպե՞ս կարող է այս անգամ ավարտվել պատերազմը Հայաստանի համար, պարոն Փաշինյանին այնքան էլ չի հետաքրքրում, նա ունի մի փոքր այլ առաջնահերթություններ: Եվ եթե Ղարաբաղի մնացած մասը կամ նույնիսկ Սյունիքի մարզի մի հատվածը դառնա անձնական իշխանությունը պահպանելու գինը, միևնույն է, դա դժվար թե որևէ կերպ տխրեցնի նրան:

Բայց հարցն այն չէ, որ Հայաստանը խնդիրներ ունի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճակատագիրը: Ռուսաստանը նույնպես հիմա խնդիրներ ունի: Եվ դրանք միայն Փաշինյանի հետ չեն կապված: Ընտրություններում Փաշինյանի հաղթանակից հետո սկսել է տարածաշրջան սողորսկել մեկ այլ խաղացող` Եվրամիությունը, որը սիրով պարոն Փաշինյանին ողորմություն է տվել 2,6 միլիարդ եվրոյի չափով: Ի՞նչ եք կարծում ինչի՞ դիմաց: Մտածեք ինքներդ: 

Նրա ներկայացուցիչը արդեն եղել է Երևանում, և շատ ակտիվ բանակցություններ է վարել Փաշինյանի հետ իրենց սեփական շահերը կյանքի կոչելու շուրջ: Ո՞րն է Եվրամիության հիմնական հետաքրքրությունը Հայաստանում: Ճիշտ է. քաոս և լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետնաբակում, ինչը, անկասկած, Հայաստանն է: Նրանց համար պարզապես սովորական է, որ «դժոխքը և Իսրայելը» չդադարեն այնտեղ իշխել: Եվ նոր ռազմական բախումը նրանց նույնպես ձեռնտու է, քանի որ Ռուսաստանը ստիպված կլինի զբաղվել դրանով: Իսկ այն խղճալի գումարը, որը նրանք նետել են Փաշինյանին, կարող է տաս անգամ ավելի շատ օգուտներ տալ: Դե, ի՞նչ կարելի է ասել: Ուղղակի բրավո, նրանք շատ գրագետ են աշխատում:

Բայց ո՞րն է նրանց մեղքը: նրանք գործում են իրենց շահերից ելնելով: Եվ հարցադրումներն այստեղ բոլորովին էլ նրանց և նույնիսկ պարոն Փաշինյանին չեն ուղղված: Հարցը Մոսկվայի այն «իրավասու քաղաքացիներ»-ին է ուղղված, ովքեր թույլ են տվել Փաշինյանին մնալ իշխանության գլխին: Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում հիմա, և այն ամենը, ինչ տեղի կունենա ապագայում, բացարձակապես և ամբողջովին նրանց մեղքն է: Երբ (ինչպես դա կաներ Ամերիկան առանց երկմտելու) իշխանությունից մեկին հեռացնելու, որը  չպետք է ի սկզբանե այնտեղ լիներ,  պասիվությունն ու ինչպես հարկն է գործելու անկարողությունը ներկայացվում է որպես «խոր ռազմավարական ծրագիր», դա ոչ մի լավ բանի չի բերում: Նման պասիվության գինը միշտ էլ մեկն է՝ պատերազմը, ինչը, անշուշտ կսկսվի: Միակ հարցը որը մնացել է միայն այն է, թե ե՞րբ կսկսվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular