ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Երիտասարդ աղջիկը հյուրանոցում դանակահարել է հայտնի օդաչուին

ԻՐԱՎՈՒՆՔ

««Ժողովուրդ» օրաթերթին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերից մեկի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դանակահարություն է տեղի ունեցել։ Հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանությունն ավարտվել է տղամարդու դանակահարությամբ։ Իսկ դանակահարողը, մեր տեղեկություններով երիտասարդ աղջիկ Է եղել։

 Տեղեկացանք, որ վիճաբանությունը ծագել Է անձնական հարցերի շուրջ քննարկումից, ինչի ընթացքում 21 –ամյա աղջիկը զայրացել է և վերցնելով իր մոտ գտնվող խոհանոցային դանակը՝ հարվածել ընկերոջը։ Մեզ հայտնի դարձավ, որ դեպքից հետո երիտասարդ աղջիկը բերման Է ենթարկվել ոստիկանության բաժին։

«Ժողովուրդ» օրաթերթը նախնական տեղեկություններ ստացավ այն մասին, որ տուժողը Երվանդ Չիլինգարյանն Է, ով հայտնի օդաչու Է։ Հյուրանոցի աշխատակիցը տեղեկացրեց, որ իրենք հասցրել են կարճ ժամանակում առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժած տղամարդուն, ապա նրանից իր հարազատների հեռախոսահամարն են խնդրել՝ կապ հաստատելու համար, վիրավորի ընկերն Էլ նրան բժշկական կենտրոն Է տեղափոխել։ Հյուրանոցի աշխատակցի փոխանցմամբ՝ իրենք են վնասազերծել երիտասարդ աղջկան՝ նրանից դանակը վերցնելով։

 Աշխատակիցները, նախքան դեպքը, աղմուկ չեն լսել, որևէ արտառոց բան չեն նկատել։ Թե ինչն է հարուցել երիտասարդ աղջկա զայրույթը, դժվար է ասել։

 Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular