ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք ֆանֆար

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆանֆարը փողային ընտանիքի պղնձե երաժշտական ​​գործիք է: Արվեստում ֆանֆարը դարձել է մի տեսակ ատրիբուտ, որը նշանակում է մեծ սկիզբ կամ ավարտ, բայց ֆանֆարների ձայնը կարելի է լսել ոչ միայն բեմում: ֆանֆարների խանդավառ ձայնը ազդարարում է գործողությունների, տեսարանների սկիզբ ֆիլմերում և համակարգչային խաղերում: Այդ գործիքը մթնոլորտը փոխանցելու, ցուցադրելու հիմնական գործիքներից մեկն է:

ֆանֆարի պատմությունը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ մեր նախնիները պատերազմական շեփորներ կամ որսորդական եղջյուրներ են օգտագործել հեռավորության վրա ազդանշաններ փոխանցելու համար: Ֆանֆարի նախատիպը եղջերափողն է, որը պատրաստվել է փղոսկրից և օգտագործվել է հիմնականում որսորդների կողմից տագնապ ազդարարելու համար: ֆանֆարի նման երաժշտական գործիքներ ունեցել և ունեն շատ ժողովուրդներ, այդ թվում հնդիկները և ավստրալիական աբորիգենները, որոնց մոտ նման գործիքները կազմել են  մշակույթի բաղկացուցիչ մաս, քանի որ նրանք ոչ միայն այդ գործիքները օգտագործել են ինչ որ բան ազդարարելու համար, այլ նաև  ծեսերում, և դրանք եղել են մշակութային կյանքի կարևոր գործիքներից մեկը: Շամանները ֆանֆարների միջոցով  օրհնել են իրենց ցեղակիցներին հաջող որսի համար և նրանց բազկին նոր ուժ հաղորդել:

Բայց այդ ժամանակները անցել են: Եվ չնայած ֆանֆարները և եղջերափողերը այն ժամանակ օգտագործվել են ֆեոդալների ու թագավորների կողմից, բայց թատրոնների գալուստով երաժշտական ​​արհեստի ռահվիրաներն են սկսել ակտիվորեն օգտագործել պարզունակ երաժշտական ​​գործիքներ, այդ թվում նաև ֆանֆարներ:

18-րդ դարում ֆանֆար երաժշտական գործիքը ձեռք է բերել իր ավարտված տեսքը: Գործիքը բաղկացած է երկարավուն շեփորից, որը արտաբերում է կարճ ու աղմկոտ ձայն՝ արագորեն կրկնվող ակորդներով: ֆանֆարներ օգտագործվել են շատ հայտնի կոմպոզիտորների երաժշտական ​​գործերում, իսկ թատրոններում դրանցով ազդարարել են բեմադրության սկիզբը կամ վեհ ավարտը, ավելի հազվադեպ նաև որպես մարտական ​​տեսարանների երաժշտական ​​նվագակցում:

Հեռուստատեսության գալուստով գործիքը պահանջված է  դարձել կինոարվեստում: Բացի այդ ֆանֆարների ձայնը կարելի է լսել ոչ միայն հեռուստաէկրաններից, այլ նաև կինոթատրոններից և մյուզիքլներից: Այսպիսով, որոշ ռոք խմբեր դրանք օգտագործում են որպես ակորդ իրենց երգերի համար, իսկ ռեփի մեջ ֆանֆարային նվագի օգտագործումը հիմք է դարձել ռեփ արտիստների կատարումների մեծ մասի համար: Տեսախաղերի գալուստով ֆանֆարներն ուղղակի անփոխարինելի են դարձել մարտական ​​տեսարանների երաժշտական ​​նվագակցության, ինչպես նաև խաղի սկզբի և որոշակի փուլի ազդարարաման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular