ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի գյուղերից ահազանգում են՝ պետության առաջարկած սերմացուն բերք չի տվել. Սոֆյա Հովսեփյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, օրեր շարունակ ահազանգ եմ ստանում Շիրակի մարզի տարբեր գյուղերից այն մասին, որ կառավարության կողմից առաջարկված սուբսիդավորվող գարու սերմացուն, որը բավականաչափ մեծ գումար է արժեցել պետության բյուջեի և գյուղացիների վրա, չի ծլել և բերք չի տվել։ Գյուղացիները պնդում են, որ գարին եղել է աշնանացան՝ 180 օր վեգետացիոն շրջանով, սակայն իրենց այդ մասին ոչինչ չեն ասել, և գարնանը գնված և ցանված գարին բերքատվության փուլ մինչ օրս չի մտել։

Այն գյուղացիները, որոնք չեն օգտվել այս ծրագրից և ցանել են իրենց ունեցած կամ մշտական գնվող գարու սերմացուն, ունեն բերք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ երաշտը, քամին ու չորությունը չեն ազդել մյուս գարու տեսակի վրա, և արդեն լավ թե վատ բերքը հավաքում են, իսկ այ սուբսիդավորվող գարին, որը բավականին թանկարժեք էր, անգամ գարու հասկ չունի։

Հարցով դիմել են էկոնոմիկայի նախարարություն և այնտեղ են պարզել այդ 180 օր վեգետացիոն ժամանակահատվածի մասին և շատ «ցավ ապրելով» մարդկանց ասել են «դե. ի՞նչ արած, այդպես է ստացվել»։

Իսկ վարուցանքի գումարը, իսկ պարտքերը, որոնք կուտակվում են գյուղացու ուսերին, ոչ մեկին էլ չեն հետաքրքրում։ Ինչևէ, ցավոք խնդրին առավել վաղ ծանոթ չեմ եղել, որ կարողանայի գրությամբ բացատրություն պահանջել, բայց ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարության անդրադարձը այս հարցին և պատասխանատվությունը։

Հարգելի՛ լրագրողներ, հուսով եմ՝ դուք նույնպես հարցը կհանրայնացնեք։

Ստորև տեղադրում եմ երեք լուսանկարներ, որոնցից երկուսը սուբսիդավորվող գարին է ,իսկ դեղինով նշվածը իրենց ունեցած սերմացուի բերքը։ Նաև ասեմ որ երկու լուսանկարներն էլ արված են կողք֊ կողքի արտերում և չունեն կլիմայական որևէ տարբերություն։

Հիշեք նաև, որ Շիրակի մարզում գարին չի կարող հասնել հոկտեմբեր ամսին, ուստի հաշվի առնելով մեր երկրի կլիմայական առանձնահատկությունները՝ նման անգրագետ ու անպատասխանատու գործունեությունը պետք է բացառել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular