ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանին մի կերպ տեղավորեցին նոր պաշտոնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջապես գտավ մի պաշտոն, որին կարող է նշանակել Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Արարատ Միրզոյանին։ Մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, թե Միրզոյանը համաձայնել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, թեև մինչ այդ համառորեն հրաժարվում էր բոլոր առաջարկներից, այդ թվում՝ ԱԳ նախարար կամ ՌԴ-ում դեսպան նշանակվելու հեռանկարներից։ 

Օրեր առաջ էլ Արարատ Միրզոյանը ԿԸՀ էր ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, թե նա կարող է ԱԳ նախարար նշանակվել։ 
Ազգային անվտանգության ծառայության բացահայտված գործակալը, նշենք, խորապես նեղացած էր իր քաղաքական թիմից, որ, չնայած իր ջանքերին և ընտրացուցակում երկրորդը լինելու հանգամանքին, չէին ցանկանում վերընտրել ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ դրանից պակաս պաշտոն նրա սիրտը չէր էլ ցանկանում։ Թերևս գտել են մի ոլորտ, որտեղ Արարատ Միրզոյանը կարող է ինքնադրսևորվել, հատկապես Անվտանգության խորհրդում իր աշխատանքը ձախողած Արմեն Գրիգորյանից հետո։ Վերջինս ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել առաջին փոխարտգործնախարար։ 

«Քաղաքացիական պայմանագրի» թիմը ևս նեղացած է Միրզոյանից, ով ամիսներ շարունակ չէր մասնակցում քաղաքական պրոցեսներին, չէր աջակցում թիմակիցներին, և ակտիվացել էր միայն նախընտական քարոզարշավի օրերին՝ մարզային մի քանի հանդիպումներում ելույթներ ունենալով։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանը կոկորդ էր պատռում հանուն Նիկոլ Փաշինյանի։ Հետևաբար, Փաշինյանը երկու կուսակիցներից որպես ԱԺ նոր նախագահ ընտրել է իրեն առավել նվիրվածին։ Խորհրդարանում իր դիրքերը լրջորեն զիջել է նաև Արարատ Միրզոյանի, պայմանական ասած, թիմը։ Նրա ընկերներից մի քանիսն ընդհանրապես չէին ներգրավվել ընտրական ցուցակում, մյուսներն էլ մի կերպ անցել են խորհրդարան, և մինչ օրս հայտնի չէ՝ կնշանակվե՞ն հանձնաժողովի նախագահների պաշտոնում Նարեկ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, թե՞ ոչ։

Կարեն Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular