ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում շարունակվել է շինծու դատական գործը ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Դատախազը պահանջել է, որ 214.2.1, 214.2.3 հոդվածները (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության կողմից), 279.2 հոդվածը (զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով, այդ կազմավորումների կազմում հարձակումը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների դեմ) հանվեն մեղադրանքներից:

Պետական մեղադրող կողմը մեղադրյալների համար պատիժ է պահանջել 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կազմակերպված խմբի կողմից) և 228.3 հոդվածով (զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, տեղափոխում կամ կազմակերպված խմբի կողմից զենքի, դրա պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխում):

Դատախազը մեղադրյալների համար պահանջել է 7 տարվա ազատազրկում, ազատազրկումից  հետո` Ադրբեջանից վտարում:

Մեղադրյալների փաստաբանները դատարանին խնդրել են արդարացնել ռազմագերիներին:

Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 այլ հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular