ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Վիկտորիա Նուլանդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:

«Մենք ճնշում ենք գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա բոլոր ռազմագերիներին անմիջապես ազատ արձակելու հարցում, աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմին և օժանդակի կողմերին հակամարտության կայուն, երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատանքներին»,- հայտարարել է Նուլանդը:

Լսումները նախագահող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը հետաքրքվեց, թե արդյոք պետքարտուղարի տեղակալը տեղյակ է, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Պետքարտուղարի տեղակալը հրաժարվեց պատասխանել հարցին՝ առաջարկելով այն դարձնել առանձին քննարկման առարկա:

«Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ»,- պատասխանել է նա:

Իր արձագանքում, Մենենդեզը ակնարկել է, որ նաև սպասում է պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրվել է Ադրբեջանի կողմից գործածված թուրքական որևէ անօդաչու թռչող սարք: Այն ներառում է ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի, շեշտել է նա:

Իր բացման խոսքում, նա սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վարած քաղաքականությունը Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և մի շարք այլ կարևոր միջազգային հարցերում: Մենենդեզը շեշտել է, որ դրանք կառուցողական գործընկերոջ գործողություններ չեն, առավել եւս՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի։

Տարածաշրջանում թուրքական ագրեսիայի օրինաչափությունը դարձել է նորմ, նշել է նա՝ անդրադառնալով Անկարայի ներգրավվածությանը ԼՂ հակամարտության հարցում: Նա գործող վարչակազմից ակնկալում է հստակ գնահատական և քայլեր այս հարցում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ Անկարային քննադատելով Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և Սիրիայից այստեղ զինյալների փոխադրմանը նպաստելու համար:

«Թրամփի վարչակազմը որևէ պատիժ չսահմանեց այս գործողությունների համար, իսկ միջազգային հանրությունը որևէ կոնկրետ արձագանքի չարժանացրեց այն, չսահմանվեցին նաև պատժամիջոցներ: Սա անընդունելի է»,- ասել է Մենեդեզը:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Քրիս Վան Հոլլենն էլ Թուրքիայի գործողությունները Հայաստանի դեմ որակել է «թշնամական»:

Իր հերթին պետքարտուղարի տեղակալը շեշտել է՝ Միացյալ Նահանգները բազմակողմանի և բարդ հարաբերություններ ունի ավելի քան 68 տարվա ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ: Այստեղ սերտ համագործակցության կողքին առկա են խորը տարաձայնություններ:

Նուլանդը որպես ամուր համագործակցության օրինակներ առանձնացրեց ՆԱՏՕ-ի շրջանակում փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերը, հատկապես ամերիկյան հեղուկ գազի մատակարարման ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարումն ու Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազումը Մերձավոր Արևելքում, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հիմնախնդիրների շուրջ փոխըմբռնումը:

Տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարաձայնություններից բացի, Վաշինգտոնի ու Անկարայի մոտեցումներն, ըստ Նուլանդի, հակադրվում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռների ձեռք բերման, Կիպրոսի հարցում Անկարայի որդեգրած քաղաքականության և Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությւոնների խախտման հետ կապված հարցերում:

«Մենք ձգտում ենք վերացնել այս խնդիրները և առաջ մղել մեր օրակարգը` բոլոր մակարդակներում մեր թուրք գործընկերների հետ ամուր և կանոնավոր ներգրավվածության միջոցով»,– նշել է Նուլանդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular