ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում ութ մարդ թունավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չորս հոգուց բաղկացած ընտանիք սննդային թունավորմամբ երեկ գիշեր տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կենտրոնից։

 

«Անհրաժեշտ բուժօգնություն ենք ցուցաբերել, տուն ենք ուղարկել։ Սննդային թունավորման պատճառն այն էր, որ ինչ–որ աղացած միս էին կերել», – ասացին բժշկական կենտրոնից։

Նշենք, որ թունավորվածները բոլորը չափահաս մարդիկ են, նրանց մեջ երեխաներ չկան։

Shamshyan.com-ի տեղեկություններով`ընտանիքի անդամները աշխատում են Արմավիրում գործող «Հիսուսի մանուկներ» բժշկական կենտրոնում։ Կայքը հայտնում է, որ բացի այս չորս հոգուց՝ սննդային թունավորում են ստացել «Հիսուսի մանուկների» ևս չորս աշխատակից։ Ըստ կայքի` նրանք ընդմիջման ժամին տեղի սննդի կետերից մեկից պատվիրված քաբաբ են կերել։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար տարածում է հաղորդագրություններ` նշելով, որ ամռան ամիսներին սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը։

Նախարարությունը հիշեցնում է` աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար հետևել ձեռքերի հիգիենային, սննդամթերքը օգտագործելուց առաջ լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում, ընտրել թարմ սննդամթերք, չգնել արևի ճառագայթների, մթնոլորտային տեղումների, փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք, մասնավորապես պետք է խուսափել նման վայրերում վաճառվող միս-մսամթերքից, կաթ-կաթնամթերքից, կրեմային հրուշակեղենից, ձվից, ձկնեղենից, պահածոյացված սննդատեսակներից, կարկանդակներից, փքաբլիթներից, խորովածից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular