ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից երկու օր անց։ Կրեմլի պաշտոնական հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այնինչ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա։

Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես՝ գերիների վերադարձի խնդրին եւ տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Ըստ պաշտոնական Երեւանի՝ Փաշինյանն ընդգծել է խաղաղության եւ կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը:

Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը: Ոչ մի խոսք այն մասին, որ Ալիեւի հետ հանդիպումից երկու օր անց է եղել խոսակցությունը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ այսպիսի մանրամասն տեղեկություններ առկա չեն, միայն ընդհանուր է տրված, թե երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ՝ առանց կոնկրետանալու Մինսկի խմբի ձեւաչափի կամ գերիների վերադարձի վրա։

Սահմանային լարվածության ֆոնին ՌԴ նախագահի հանդիպումներն ու զրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ բավականին ուշագրավ են՝ հաշվի առնելով սահմանագծման աշխատանքների ակտիվացման, ռուս սահմանապահների տեղակայման եւ անկլավների հանձման մասին տեղեկությունները։ Ու տպավորություն է, որ Հայաստանից դուրս որոշում են Հայաստանի ճակատագիրը, առանց մեզ հարցնելու։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular