Համաճարակաբանը նշել է պատվաստման ոսկե ստանդարտը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում թշել է, թե որն է պատվաստումների ոսկե ստանդարտը: Ըստ նրա, վարակիչ հիվանդությունների մեծ մասը, ներառյալ COVID-19- ը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 94-96 տոկոսին: Նա բացատրել է, թե ինչպես է դա աշխատում կարմրուկի դեմ պայքարի օրինակով: «Կարմրուկի բռնկումները կանխելու համար ամբողջ աշխարհում պատվաստումներով ընդգրկվածությունը պետք է կազմի սահմանված խմբերի առնվազն 94 տոկոսը: Միայն այդ իրավիճակում կարելի է վերահսկել վարակը: Պատվաստվածները հնարավորություն են տալիս չհիվանդանալ կարմրուկով նաև նրանց, որոնց կենսականորեն հակացուցված է այդ պատվաստումը», - ասել է Գորելովը:
Համաճարակաբանը հիշեցրել է, որ կոլեկտիվ անձեռնմխելիության ձևավորման համար պետք է պատվաստվի քաղաքացիների 60-70 տոկոսը: Այդ ցուցանիշն է հնարավորություն տալիս «քիչ թե շատ անցավ» հաղթահարել ինֆեկցիաների դեպքերի սեզոնային աճերը:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան էր կոչ արել բոլոր ռուսներին պատվաստել կորոնավիրուսի դեմ: Նրա կարծիքով, դա թույլ կտա Ռուսաստանին «դառնալ ամենաառաջատար երկիրը հիվանդության դեմ պայքարում»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը