Շերտավորների ժամանակը. Հայաստանում սկսվել է ձմերուկի բերքահավաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ Հայաստանում սկսվել է ձմերուկի բերքահավաքը: Սովորաբար դրա սեզոնի գագաթնակետային շրջանը օգոստոսին է լինում, բայց այս տարի, շոգ ամառվա պատճառով, այն սկսվել է գրեթե մեկ ամիս շուտ: MIR 24-ի թղթակից Արփի Մելիքյանը այցելել է ձմերուկի պլանտացիաներ:
Աննորմալ շոգի պատճառով հատապտուղները հասունացել են կես ամիս շուտ: Գրեթե մեկ ամիս Արմավիրի և Արարատի մարզերում ջերմաչափերը ցույց են տվել միջինը 40 աստիճան ջերմություն: Միայն այն ֆերմերները, ովքեր անընդհատ ջրել են դաշտերը կարողացել են հատապտուղները փրկել երաշտից:
Գյուղացիները ստիպված են աշխատել առավոտյան ժամը հինգից: Կեսօրից հետո անտանելի շոգ է լինում: Շերտավորները հասունանում են թռիչքաձև: Ձմերուկի դրախտում, ինչպես անվանում են Արտեմեդ գյուղը, գրեթե բոլոր ֆերմերներն ունեն կաթիլային ոռոգում: Բայց չնայած դրան, կիզիչ արևը ոչնչացրել է բերքի գրեթե 30% -ը: «Մենք ամեն ինչ անում ենք, որ այս դժվարին պահին մեր գյուղացիներին օգնենք: Մենք փորձում ենք աջակցել նրանց, որպեսզի նրանց ջանքերն ապարդյուն չանցնեն: Եթե ինչ որ մեկը ջուր չունի, մենք անհապաղ կապվում ենք ջրաբաշխման ցանցերի հետ, որպեսզի գյուղացիներն անմիջապես ջրով ապահովվեն: Աննորմալ շոգի պատճառով հատապտուղներին պետք է երկու անգամ ավելի շատ ջուր տալ», - ասել է Արտիմեդի գյուղապետարանի ղեկավարի տեղակալ Հենրիկ Միրզախանյանը:
Գագիկ Մովսեսյանի բերքը, չնայած կիսով չափ փչացել է, բայց այլ ֆերմերային տնտեսությունների համեմատ լավն է համարվում: Ֆերմերը չորս հեկտարից օրական հավաքում է գրեթե 18 տոննա բերք: 70%-ը Քլինթոն տեսակն է: Այդ տեսակի ձմերուկի բարակ կեղևը և փոքր սերմերը այն հայտնի են դարձրել Հայաստանում: Իսկ շոգի պատճառով ձմերուկը քաղցր է մեղրի պես:
«Հատապտուղի որակի վրա, իհարկե, ազդում է եղանակը: Բայց բարենպաստ եղանակային պայմանները համեղ բերքի միակ երաշխավորը չեն: Կարծում եմ շատ կարևոր է դաշտը ցանելուց հետո 25 օր չջրել: Շատերը սպասում են 40 օր, բայց ըստ ինձ դա սխալ է: Ի վերջո, այդ դեպքում ձմերուկը դեֆորմացվում է, շուկայական տեսքից ընկնում ու քաղցր համն էլ կորչում է», - բացատրել է Գագիկ Մովսեսյանը:
Ձմերուկը դեռ թանկ է: Վերավաճառողները վերցնում են այն վճարելով կիլոգրամի դիմաց 20 ցենտ: Սա երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի: Գների նվազում է սպասվում ամռան վերջին:
Ձմերուկի բերքահավաքը Հայաստանում կտևի մինչև օգոստոսի կեսը: Ուշ հասունացող տեսակները կլինեն սեպտեմբերին: