ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երասխի վրա հարձակումը «ժամացույցների ճշտում» է Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ցինիկ հայտարարության հուլիսի 20-ին Կրեմլում  մինիսուլթանը «ժամացույցն է ուղղել»Պուտինի հետ: Մոսկվայում դեռ չդատապարտված հայկական Երասխի շարունակական գնդակոծության ֆոնին կարելի է միայն մեկ եզրակացություն անել. Բաքվի մինիսուլտանությունը և Կրեմլը կրկին գործում են միասին: Իսկ ի՞նչ էիք սպասում։ Ռուս սահմանապահների հենակետը, որը գտնվում է մարտական ​​գոտուց 500 մետր հեռավորության վրա, այդ օրերին անգործության է մատնվել  դրանով իսկ խախտելով ռազմաքաղաքական ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև առկա պայմանավորվածությունները: Ինչու՞ եք փաստաթղթեր ստորագրում, եթե չեք պատրաստվում իրականացրել այնտեղ գրվածը: Հուշագրեր եք ստորագրում  գլխավոր շտաբերի միջև, և միևնույն ժամանակ, Հայաստանի մայրաքաղաքից 50 րոպե հեռավորության վրա, ձեր սահմանապահները հարկ չեն համարում կատարել իրենց անմիջական պարտականությունները: Այն քարոզիչները, ովքեր ասում են, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, այժմ արդեն ծիծաղ են հարուցում: Ի վերջո, պարզվում է, որ պատկերը հակառակն է. Կրեմլը Հայաստանին սիստեմատիկորեն ենթարկում է վտանգի իր նեղ կորպորատիվ շահերը բավարարելու համար: Ինչո՞ւ է դա այդպես.

  1. Երասխում մինիսուլտանության զինված ագրեսիան նպատակ ունի օրինականացնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դավաճանական (հայերի նկատմամբ) դրույթները: Մոսկվան և Բաքուն փորձում են ստիպել Երևանին «սահմանազատել» մինիսուլտանության հետ սահմանները Խորհրդային վարչատարածքային բաժանման հիման վրա, որն Անդրկովկասում իրականացվել էր Հայաստանի ազգային շահերի հաշվին և հայի կամքին հակառակ։ Հետևաբար, հենց խորհրդային ​​տարածքային բաժանումն է դավադիր (քանի որ ժողովրդի կողմից դա արդարացի չի ընկալվել) և անօրինական (քանի որ դա հակասում է Արևմուտքում ճանաչված Հայաստանի Առաջին Հանրապետության սահմաններին): 
  2. Երևանի կողմից Խորհրդային վարչատարածքային սահմանների ճանաչումը ձեռնտու է ոչ միայն Բաքվին, քանի որ այն «փակում է» հարցը Արցախի հետ, այլ առաջին հերթին ձեռնտու է Անկարային, ինչը հնարավորություն է տալիս օրինականացնել Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, երբ  բոլշևիկների շնորհիվ 1921 թվականին Թուրքիան ստացավ Կարսի մարզը, Էրիվան նահանգի շրջանը և Էրիվան նահանգի Ալեքսանդրապոլի շրջանի արևմտյան մասը:
  3. Բաքուն, Մոսկվան և Անկարան օգտագործում են նաև Երասխի լարվածությունը Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար, որի ղեկավարը մտադիր է առաջիկայում այցելել Երևան: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի աջակցությամբ Էմանուել Մակրոնը ուղղորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը  որոշելու Արցախի Հանրապետության միջազգային իրավական կարգավիճակը, ինչը փաստացի և դե յուրե մերժում են թուրքերը փորձելով օրինականացնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթները: Պատահական չէ, որ Թուրքիայի ռազմական հետախուզության նախկին պետը ասել է, որ Բայդենը մտադիր է խարխլել Անկարայի դիրքերը Անդրկովկասում: Ժամանակը խաղում է թուրքերի դեմ, դրա համար նրանք ինչքան հնարավոր է շտապում են իրականացնել իրենց պլանները ...

    Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

    www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular