ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորված պատգամավորները կստանան մանդատները. Տիգրան Մուկուչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով հաստատեց 8-րդ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը, ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը, ինչպես նաև սահմանեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց անունները:

Արդյունքում՝ օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:

ԿԸՀ արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մանդատները պատգամավորներին փոխանցելու եղանակի մասին դեռևս որոշում չկա:

«Ըստ էության իրավական գործընթացը՝ մանդատների տրամադրման, այսօրվա գործընթացն էր, որը տեղի ունեցավ: Այսինքն՝ մանդատները հանձնվում են արձանագրության կազմմամբ:  Հետո արդեն նախապատրաստվում են, իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, ըստ էության որևէ պարտադիր կանոնակարգում՝ եղանակի, ձևի, միջոցի և այլնի հետ կապված, չկա: Թե ինչ եղանակով կլինի փոխանցումը, հիմա քննարկվում է: Բնական է՝ փոխանցման ինչ եղանակ էլ ընտրվի, հրապարակային կիրազեկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են: ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ այդ փաստը չի կարող պատգամավորական մանդատ ստանալու խոչընդոտ հանդիսանալ:

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Մուկուչյանը:

Ճշտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ պատգամավորները ստանում են պատգամավորական անձեռնմխելիություն, Մուկուչյանն արձագանքեց.

«Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, և եթե Դուք հետևում էիք՝ նաև նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Այսինքն՝ դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները և իրականացնելու են իրենց պատգամավորական գործունեությունը: Իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը և այլն, այդ ամենը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular