ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխվել է ուսուցիչների վերապատրաստման պայմանագրի ձևաչափը. ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում»  փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ըստ այդմ՝ նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև: Այս փոփոխությունը բխում է գործընթացի ֆինանսավորման մեխանիզմի ձևաչափից, ինչպես նաև պայմանագրի կնքման ընթացքն ավելի դյուրին դարձնելու և փաստաթղթային լրացուցիչ աշխատանքից ուսումնական հաստատություններին ազատելու նկատառումներից:

Եռակողմ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնական հաստատության ուսուցիչների՝ օրենքով սահմանված 20 տոկոսի վերապատրաստման ընթացակարգը կազմակերպելիս հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ ուսուցիչների թվով պայմանագրեր է  կնքում, որն ավելորդ և ժամանակատար աշխատանք է: Բացի դրանից՝ ուսուցչին  եռակողմ պայմանագրում ներառելը որևէ նպատակ չի հետապնդում, ուստի  պայմանագրից  ուսուցչին դուրս թողնելը որևէ հետևանք չի կարող ունենալ: 

Ավելին՝ ատեստավորման համար նախատեսված ֆինանսավորումը տրվելու է մարզպետարաններին, որոնք էլ իրականացնելու են բաշխումն ուսումնական հաստատություններին, և ուսուցիչը որևէ առնչություն չի ունենալու այդ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, հետևաբար եռակողմ պայմանագրի կնքումը դառնում է ինքնանպատակ:

Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում վերապատրաստող կազմակերպության և  ուսումնական հաստատության միջև երկկողմ պայմանագիր կնքելը և այդ գործընթացում երրորդ կողմին՝ ուսուցչին, չներառելը հնարավորություն կընձեռի վերապատրաստման նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ և դյուրին իրականացնել, քանի որ ուսումնական հաստատության ուսուցիչները կարող են ընտրել տարբեր կազմակերպություններ, որոնց հետ առանձին պետք է կնքվեն պայմանագրեր: Արդյունքում՝ ուսուցչին որպես կնքվող պայմանագրի կողմ չներառելը նրան կազատի լրացուցիչ աշխատանքից, ինչպես նաև հնարավոր կլինի առանց ավելորդ գործողությունների կիրառել ֆինանսավորման մեխանիզմը՝ մարզպետարանների միջոցով այն տրամադրելով ուսումնական հաստատություններին:

 Միայն ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող պայմանագիրը բավարար հիմք է գործընթացն իրականացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular