ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա։ Ձևակերպման հեղինակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս երեկ հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերություններին, խոսել ստեղծված իրավիճակից, ընդդիմության պարտության պատճառներից։ Քոչարյանի խոսքով, հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպես փրկություն. այսինքն՝ հասունացվելու է մի վիճակ, որը մատուցվելու ոչ թե պարտություն, այլ փրկություն, ինչը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք:

«Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա», ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Բարդ է չհամաձայնվել երկրորդ նախագահի հետ։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզն ու տարածված թեզերը ապացուցում են, որ Փաշինյանին հաջողվել է համոզել հանրության մի զգալի հատվածին, իբր 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունը փրկություն էր։ Մեկ անգամ հաջողած այս վարքագիծը իշխանությունը կրկին օգտագործելու է իր շահերի համար։ Հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձանագրումից հետո, թե «բարդ, սուր և զգայուն հարցեր» են սպասվում, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է Հայաստանի գլխին կախված սպառնալիքները որպես իր իշխանության հաջող քաղաքականության օրինակ ներկայացնելու։ Բարդ է նաև չհամաձայնվել երկրորդ նախագահի մեկ այլ արձանագրման հետ։

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և նա մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը, որը նա ընդունելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Այդուհանդերձ, որքան էլ այսօր ընդդիմությունը հայտարարի, թե հանրության զգալի մասը քվե չի տվել Նիկոլ Փաշինյանին, այդ հանրությունը նաև զլացել է գնալ ընտրատեղամասեր և քվե տալ արմատական ընդդիմությանը։ Եվ հետևաբար, այժմ փաշինյանական իշխանության ազգադավ քաղաքականությունը կասեցնելու կարևոր առաքելությունը վերապահված է հենց ընդդիմադիր հատվածին, որը պարտավոր է բաց խոսել ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը, գործուն քայլեր կատարել՝ անդունդից դուրս գալու համար։ Այլապես, կրկին մնալու ենք ցավալի իրողությունները հետահայաց արձանագրողի դերում։

Գնել Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular