ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվո՞ւմ է արտաքին քաղաքականության վեկտորը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում գործող իշխանությունների վարքագծից ակնհայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասավորումներ են սպասվում, ավելին՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթե ոչ բացահայտ ասելու, ապա բավականին պարզ ակնարկելու։ Ասվածի լավագույն օրինակը վերջին երկու ամիսների ընթացում ՀԱՊԿ-ի դեմ սկսված գրոհն էր։ Սրան գումարած՝ հակառուսական «նվագախումբը» նոր «համերգաշրջանի» բացումն ազդարարեց՝ Ռուսաստանի դեմ քարոզչությանը հերթական թափը հաղորդելով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացում, բնականաբար, առանցքային ներգրավվածություն ունեն ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող շրջանակները, որոնց համար ստեղծվել է բավական նպաստավոր քաղաքական «ռասկլադ», որպեսզի հանրության շրջանում հնարավոր բոլոր տարբերակներով առիթանառիթ հակառուսական արշավ իրականացնեն։

Ավելին, մեծ թափ է հավաքում արևմտյան քարոզչական ալիքը, ինչի համար «պարարտ հող» ստեղծեց նաև Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսվող 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության խոստումը, ինչը տարփողվում է ամենժամյա պարբերականությամբ: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է մասնավորաբար տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման և նմանօրինակ մի շարք այլ հարցերն առաջին պլան բերելուն զուգահեռ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ թեքել դեպի Արևմուտք՝ հանրության մեջ թեզեր շրջանառելով, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և զարգանալու համար այլ տարբերակ ուղղակի չկա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին էլ ավելի կհստակեցվի, թե ինչ քայլեր են նախատեսվում և ինչ «ճանապարհային քարտեզով» պետք է տեղի ունենան առաջիկա զարգացումները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular