ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Արարատ Միրզոյանը ցանկանում է «թռնել» թիմից 

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց նաեւ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը, ում «Քաղպայմանագիրն» այս անգամ «մերժեց» եւ նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել եւ կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին։ Միրզոյանի թիմակիցները երեկ էլ անտեղյակ էին նրա պլաններից, բայց Միրզոյանի հետ վերջին շփումներից ստացած տպավորություններից հասկացել են, որ նա ցանկանում է «թռնել» թիմից եւ որեւէ պաշտոնում որեւէ չափով այլեւս պատասխանատվություն ստանձնելու հակված չէ, չնայած նրան ավելի ու ավելի եռանդուն են համոզում համաձայնել արտգործնախարարի պաշտոնին։

Հաջորդ անակնկալ ինքնաբացարկն «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանինն էր, ով 3 տարի «Իմ քայլի» ժանդարմի դերն էր խաղում, եւ նաեւ նրա ջանքերով էր խմբակցությունը մնում Փաշինյանի կողքին։ Նա էլ առաջիկայում նշանակվելու է նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ում տեսնում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ապա պլանները փոխվել են, եւ նրա ագրեմանն ուղարկվել է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի համար։ Ի դեպ, արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի՝ երեկ շրջանառության մեջ դրվեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, ում «մանկության երազանքն» է արդարադատության նախարար դառնալը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular