ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկային բեռի թեթևացումը՝ օրվա հրամայական. «Միասնություն» համազգային շարժում. լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժման նախաձեռնությամբ անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ այս անգամ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:

«Միասնության» կողմից առաջարկվող քննարկման այս ձևաչափը, ինչպես նաև՝ թեմայի բազմաշերտությունը և կարևորությունն, ստիպեցին մասնակիցներին՝ ունենալ խորքային քննարկում՝ Հայաստանում վարկային հիմնախնդիրների, և, հատկապես, մասնավոր սեկտորում վարկային բեռին առնչվող կարևոր հարցերի շուրջ: Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ ոլորտի այն հարցերին, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խոսվեց, մասնավորապես, բանկային իրավակարգավորումների, վարկառուի իրավունքների պաշտպանության, վարկավորման հստակ չափորոշիչների կիրառման անհրաժեշտության, բանկերի կողմից մոնիտորինգի անցկացման արդյունավետության, բանկերի կողմից պարտաճանաչ վարկառուների համար խրախուսման մեխանիզմների ներդրման, վարկավորման տոկոսադրույքների մարման սեզոնային մոտեցման անհրաժեշտության և այլ հիմնախնդիրների մասին:

«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանը և Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորեցին նման ձևաչափերի և հանրային քննարկումների անցկացման նշանակությունը: Խաչիկ Գալստյանի խոսքով՝ նման քննարկումները ժողովրդից եկող ազդակների արդյունք են, քանի որ հազարավոր քաղաքացիներ այսօր գտնվում են վարկային ծանր բեռի տակ, որոնց խնդիրների լուծման համար առաջնային է մասնագիտական աջակցությունը, վարկային իրավահարաբերությունների կանոնակարգումը, այդ փոխհարաբերություններում «թույլ» կողմ հանդիսացող վարկառուների շահերի պաշտպանությունը:

Քննարկումների նպատակն է՝ վեր հանել առկա խնդիրներն այս կամ այն ոլորտում, լսել շահառու բոլոր կողմերին և համապատասխան հետևությունների արդյունքում «Միասնության» կողմից ներկայացնել լուծումների համապատասխան առաջարկներ և մշակել համապատասխան քաղաքականություն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular