ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այն, ինչ կատարվում է այսօր սահմաններում, մի մեծ պատկերի մի փոքր հատված է։ Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում»,- այս մասին մի քանի հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու՝ նման կարգի դրսևորումներով։ Ուղղակի չեմ զարմանում։ Կզարմանայի, եթե այդ ամենը չլիներ։

Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը։ Ռուսական կողմի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին։ Նույնիսկ ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով։

Եվ կարծում եմ՝ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Պարտվողական հոգեբանություն է այսօր տիրում, ցավոք, մեր ժողովրդի մի մասի մոտ։ Եվ կարող է լինել ուղղակի հետևյալը՝ նման կարգի պրովակացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը։

Այսինքն՝ հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն։ Մենք արդեն մեկ անգամ տեսել ենք, երբ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի առաջարկը մերժվեց, և հիշում եք, թե ինչպիսին էր բացատրությունը վարչապետի կողմից, որ ինձ կհամարեին դավաճան։ Քիչ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին այդ դավաճանը փոխվեց փրկիչով։

Ստորագրելով այդ կապիտուլյացիայի հայտարարությունը՝ ներկայացվեց որպես փրկություն։ Ուրեմն պետք էր հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի, Հադրութի կորուստ և դու հնարավոր դավաճանից դարձվում ես շատ կոնկրետ փրկիչ։ Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։ Իմ տպավարությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular