ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն այսկերպ ճնշում է Հայաստանի իշխանություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հրահրումը` քաղաքագետը պատասխանել է․ «Այն, ինչ կատարվում է սահմանին, սպասելի էր ու զարմանալի չէ, հատկապես այն բանից հետո, երբ մայիս ամսին ադրբեջանցիներն առանց որևէ արգելքի մի քանի կիլոմետր մտան Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ: Ադրբեջանցիների կամ միջազգային փորձագետների մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞վ է տարբերվում Արարատի մարզը Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզերից, եթե այստեղ Հայաստանը որևէ կերպ չի կանխել Ադրբեջանի առաջխաղացումը, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները նույնը չեն կարող անել Երասխում կամ սահմանամերձ այլ գյուղում: Իսկ ինչո՞ւ Երասխը. կարծում եմ՝ սա Հայաստանի նկատմամբ ճնշման հավելյալ փորձ է, որպեսզի ակտիվանան այն պայմանավորվածությունների կատարումները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերին և 2021-ի հունվարին և ինչ-որ առումով սառեցվել էին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Ադրբեջանն այսկերպ ճնշում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս չփորձեն խուսափել կամ հետաձգել պայմանավորվածությունների կատարումը, մյուս կողմից էլ՝ ճնշում է գործադրում հասարակության վրա՝ նոր լայնածավալ պատերազմի վերսկսման սպառնալիքով, որպեսզի հասարակության մի մասը ևս որևէ կերպ չդիմադրի այդ պայմանավորվածությունների կատարմանը՝ հասկանալով, որ դրա այլընտրանքը նոր լայնածավալ պատերազմն ու զոհերն են: Իսկ Երասխն ընտրվել է երևի նրա համար, որ ավելի մոտ է Երևանին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular