ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի «դելտա» շտամով երկրների թիվը մեկ շաբաթում հասել Է 124-ի. ԱՀԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն երկրների և տարածքների թիվը, որոնցում տարածված է կորոնավիրուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչև 20-ն աճել Է 13-ով և հասել 124-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ինչպես նշված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, «124 երկրներ և տարածքներ, այդ թվում` 13 նորերը, հայտնել են «դելտա» տարբերակով վարակման դեպքերի մասին:

Ընդգծվում է, որ չորս շտամերի («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա») տարածման աշխարհագրությունը, որոնք դասվել են «անհանգստություն հարուցող տարբերակերի» (անգլ. - variants of concern, VOC) կատեգորիային, շարունակում է աճել»: Ըստ որում, փորձագետների կանխատեսումներով՝ «դելտան» արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին և առաջիկա ամիսներին կդանա գերակշռող աշխարհում»:

Մասնագետների մոտ ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որոնք վկայում են դելտա տարբերակի բարձր վարակելիության մասին այն տարբերակների համեմատությամբ, որոնք չեն մտնում VOC խմբի մեջ»: Ինչպես նշում է ԱՀԿ-ն, «վարակելիության աճի ստույգ մեխանիզմը մնում է չպարզված»: Կանադայում կատարված հետազոտության համաձայն՝ դելտա շտամով վարակման դեպքում մահվան ռիսկը137 տոկոսով բարձր է, քան կորոնավիրուսի SARS-CoV-2 տարբեկաներով ախտահարվելիս, որոնք VOC չեն:

ԱՀԿ-ում անհանգստություն է հարուցում այն բոլոր չորս շտամերի շարունակվող տարածումն աշխարհում, որոնք դասվում են VOC կատեգորիային: «Ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, հուլիսի 20-ի դրությամբ առկա էր 180 երկրներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա է 130 պետություններում (յոթով ավելի, քան նախորդ շաբաթ), իսկ «գամման», որը սեպտեմբերին հայտնաբեվել է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել է 75-ից մինչև 78 երկիր:

Անցյալ շաբաթ աշխարհում հիվանդացությունն ավելացել է 12 տոկոսով, յոթ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3,4 միլիոն նոր դեպք: Ըստ որում մահացու դեպքերի թիվն աճել է 1 տոկոսով, և ընդամենը մեկ շաբաթում դրանց թիվը եղել է ավելի քան 56 հազար: ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 20-ի դրությամբ՝ աշխարհում համավարակի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 190 671 330 դեպք, արձանագրվել է մահվան ելքով 4 098 758 դեպք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular