ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում նույնասեռականների ռեկորդային քանակություն է բացահայտվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

News.am-ը գրում է.

Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի, Սան Դիեգոյի ու Վայդեների համալսարանների հետազոտողները, ուսումնասիրելով ամերիկացիների շրջանում 1973-2014 թթ ժամանակահատվածում անցկացված խոշոր հարցման արդյունքները, հայտնաբերել են, որ այս ժամանակահատվածում նույնսեռականների շփումների մասին հաղորդագրությունների թիվը կրկնապատկվել է, իսկ նույնասեռականության նկատմամբ դրական վերաբերմունքը՝ քառապատկվել: Հոդվածը հրաապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում:

Սոցիոլոգները ուսումնասիրել են, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվում նույնասեռ ու երկսեռ հարաբերությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը, նաեւ գնահատել թե քանի ամերիկացիներ են խոստովանում, որ գոնե մեկ անգամ նույնասեռական հարաբերություն են ունեցել: Գիտնականները նաեւ հանգել են այն եզրակացության, որ նույնասեռականության նկատմամբ հայացքները պայմանավորված են հարցման մասնակիցների տարիքով:

Հետազոտությանը ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ քառասուն հազար մարդ: Ըստ հարցման արդյունքների, տղամարդկանց քանակը, որոն սեռական կապ են ունեցել նույն սեռի ներկայացուցիչի հետ աճել է 4.5-ից ու դարձել 8.2 տոկոս: Իսկ կանանց քանակը 3.6-ից աճել է ու 8.7 դարձել: Թե տղամարդկանց, թե կանանց հետ սեռական կապ ունեցողների քանակը 3.1-ից 7.7 տոկոս է դարձել:

Մարդկանց թիվը, որոնք հավանություն են տալիս նույնասեռականների հարաբերություններին 1973-ից մինչեւ 1990 թվականը գրեթե անփոփոխ է եղել ու կազմել է 13 տոկոս, իսկ հետո սկսել է անշեղորեն աճել՝ 2014-ին հասնելով 49 տոկոսի: 18-29 տարեկան երիտասարդները ( միլենիումի սերունդը) ավելի հանդուրժող են նույնասեռականության նկատմամբ: Նույնասեռական կապերին հավանություն տվողների թիվը երիտասարդների շրջանում 15-ից 63 տոկոս է դարձել:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մշակութային փոփոխությունները վերջին մի քանի տասնամյակներին հանգեցրել են ոչ միայն նույնասեռականների հարաբերությունների նկատմամբ հասարակության հանդուրժողական վերաբերմունքին, այլեւ նպաստել, որ ավելի շատ մարդիկ համարձակորեն խոստովանեն, որ կապեր են ունեցել նույն սեռի ներկայացուցիչների հետ:

Միլենիումի սերունդ են համարվում նրանք, ովքեր ծնվել են 1981-ից հետո: ԱԱյս սերունդը նոր հազարամյակը դիմավորել է ավելի երիտասարդ տարիքում ու բնութագրվում է թվային տեխնոլոգիաների նկատմամբ խորը հետաքրքրությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular