ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Ալիև հանդիպում․ նոր մտահոգության առիթ ՀՀ իշխանությունների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ, բնականաբար, քննարկվել է արցախյան հարցի կարգավորումն ու Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ, այլև հայտարարեց, թե ապաշրջափակումը պետք է լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով:

Եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը խոսում էր «բարդ, սուր և զգայուն հարցերի» լուծման անհրաժեշտությունից, Ալիևի հետ հանդիպումն ավելի մեղմ էր, ավելին Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ, քանի որ գտնվում են փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ ամենաբարդն են լինում, բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, հասնել կարգավորման, ուրեմն պետք է գնանք այդ ճանապարհով։ Առայժմ դա մեզ հաջողվել է, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Թե որոնք են այդ լուծումները և ինչ խնդիրների մասին է խոսքը՝ Ռուսաստանի նախագահը չի մանրամասնել։ Բայց ընդգծել է, որ Ալիևի հետ իր հանդիպման գլխավոր հարցը հենց ղարաբաղյան խնդիրն է և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Մինչ Ադրբեջանը նոր սադրանքներ է կազմակերպում սահմանին, խոսում «միջանցքի», Զանգեզուրի, Երևանի և Սևանի՝ ադրբեջանական լինելու մասին, Երասխում տարբեր տրամաչափի զենքեր կիրառում՝ հայկական կողմի լիակատար ապիկարության պայմաններում, Ռուսաստանը շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Երկու նախագահներ նաև տնտեսական համագործակցության հարցերն են քննարկել, ուրախացել դրանց լավացումից և խորացումից։ Դեռ վաղ է որևէ կանխատեսում անելը, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար այս հանդիպումից, սակայն միանշանակ է, որ որևէ դրական զարգացման սպասել չարժե։

Մանվել Թանդիլյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular