ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադրային սովը տեղապտույտ է բերում․ Փաշինյանը չգիտի, թե ում որտեղ նշանակի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանային միջադեպերից զատ ամենաքննարկվող թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի իրականացրած կադրային նշանակումներն են, որոնք շարունակում են ապշեցնել իրենց անհեթեթությամբ։ Ըստ էության, կարելի է արձանագրել, որ գործող իշխանությունները կադրային ծայրահեղ սով են զգում, իսկ նշանակումները զուրկ են տրամաբանությունից։ Երեկ պաշտոնից ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, մի մարդ, ով երկրորդ անգամ էր զբաղեցնում այդ պաշտոնը։ Առաջին անգամ նա նշանակվել էր 1999թ․՝ Վազգեն Սարգսյանի կողմից։ Վարչապետ դառնալով՝ Վազգեն Սարգսյանը հատուկ ընտրել էր մի զինվորականի, որը թույլ է, զուրկ կամային հատկանիշներից և ի վիճակի չի լինի լիակատար վերահսկողություն սահմանել զինված ուժերի և գեներալիտետի նկատմամբ։ Դե Վազգեն Սարգսյանը կար, ով լիովին վերահսկում էր բանակը։

Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո նախարարի պաշտոնում հարկավոր էր նշանակել մի զինվորականի, ով ունակ կլիներ բարդ բարեփոխումներ իրականացնել, ուշքի բերել ջախջախված բանակը։ Վաղարշակ Հարությունյանը հիմնովին ձախողել է այդ առաքելությունը։ Այժմ էլ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ նրան նշանակելու են ՌԴ-ում Հայաստանի դեսպան, այլ ոչ թե Անվտանգության խորհրդի քարտուղար։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար քննարկվում է շատ ավելի զավեշտալի թեկնածություն՝ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը։ Վերջինս ՔՊ ընտրացուցակում բավական հետ էր, ցանկություն էր հայտնել աշխատել գործադիրում։ Քննարկվում էր նրան ԱԳ փոխնախարար նշանակելու հարցը, իսկ այժմ Փաշինյանն այլ մարդ չի ունեցել ՀՀ համար կարևորագույն՝ ԱԽ քարտուղարի պաշտոնի համար, և հնարավոր ամենածաղրանկարային կերպարին է ուզում ԱԽ քարտուղար դարձնել։

Պաշտպանության նախարարի պաշտոնը, ըստ ամենայնի, բաժին կհասնի Արշակ Կարապետյանին։ Նրա միակ ուշագրավ «արժանիքը» Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալն է եղել։ Սոցցանցերում երեկ մի տեսանյութ հայտնվեց «հեղափոխության» օրերից, թե ինչպես են Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը քննարկում Արշակ Կարապետյանին ՌԴ-ում ռազմական կցորդ նշանակելու որոշումը, տարակուսանք հայտնում, որ ապրիլյանի օրերին հետախուզության գործը տապալած գեներալին պատժելու փոխարեն պաշտոն են տալիս։ Իսկ այսօր Փաշինյանն ավելի բարձր պաշտոնի է նշանակում Կարապետյանին։ ԱԳ նախարարի հարցն էլ կարծես լուծվում է։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ։ Միրզոյանի նշանակումով Նիկոլ Փաշինյանը երկու հարց է լուծում, նախ ազատվում է Միրզոյանի դարդից, ապա և ծանրագույն բանակցությունների պատասխանատվությունը թողնում է Արարատ Միրզոյանի վտիտ ուսերին։

Արթուր Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular