ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները:

Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը.

Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:

Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով:

Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:

Փաստահավաք աշխանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:

Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին:

Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը:

Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:

Նշված բոլոր տեղեկությունները հաստատվել են Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաև հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:

Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ)»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular