ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացատրել է, որ COVID-19-ով հիվանդացածները առավել զգայուն են շոգի բացասական ազդեցության նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tass.ru-ն գրում է, որ մարդիկ, ովքեր վերջերս ունեցել են կորոնավիրուսային վարակ, ավելի զգայուն են շոգի բացասական ազդեցությանը այն պատճառով, որ հիվանդությունից հետո նրանց օրգանիզմը դեռ ամբողջովին չի վերականգնվել: Tass.ru-ի թղթակցին այդ մասին ասել է Խոդանովի իմունոկոկորրեկցիայի բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Լյուդմիլա Լապան:

«Տապը հաստատ ավելի վատ է ազդում կովիդով հիվանդների վրա, քանի որ նրանց լյարդը դեռ չի վերականգնել իր աշխատանքը: Քրտինք, թուլություն, հոգնածություն. բոլորը հիմնականում բողոքում են դրանցից», - ասել է փորձագետը: Նա խորհուրդ է տվել նրանք, ովքեր նոր են ապաքինվել  կորոնավիրուսի վարակից, խուսափել շոգային ջրազրկումից, առանց գլխարկի չլքել տունը և հանգստանալ ստվերում:

«Շոգի պայմաններում ծածկիր մարմնի բոլոր բաց հատվածները, տունդ մի՛ թող առանց գլխարկի: Քեզ պաշտպանիր արևի այրվածքներից, բաց արևի տակ մի մնա: Եվ այս իրավիճակում ամենակարևորը ջուրն է, աղերի նյութափոխանակություն, այսինքն երիկամների, սրտի և թոքերի աշխատանքը վերականգնելու համար պետք է շատ հեղուկներ օգտագործել, ընդ որում ջուր պետք է խմել փոքր կումերով, դանդաղ, նախընտրելի է օրական երկու լիտր: Մենք շատ ենք քրտնում շոգից, և կարևոր է, որ ջրազրկում չլինի, քանի որ հենց ջրազրկվելը սկսվում է, թունավորում է սկսվում, բնականաբար վիճակը վատթարանում է», - զգուշացրել է Լապան:

Կորոնավիրուսից հետո, ըստ նրա, կարելի է լողալ, եթե մարդն  իրեն լավ է զգում:

«Ես միշտ ասում եմ. ամեն ինչ կարելի է, եթե մարդը առողջ է, ունի բացասական թեստ և իրեն լավ է զգում: Եթե իրեն վատ է զգում, ապա ջերմաստիճանային կոնտրաստը վատ է», - ընդգծել է բժիշկը: Օդորակիչ օգտագործելիս ջերմաստիճանի տատանումների վտանգների մասին հարցին նա նշել է, որ այն պետք է ճիշտ կազմակերպվի:

«Օդորակիչը պետք է ճիշտ դրվի՝ 24 աստիճանի վրա: Այդ ժամանակ ցուրտ չի լինում, բայց լինում է նորմալ ջերմաստիճան, օրգանիզմը այդ ջերմաստիճանը բավականին ադեկվատ է ընկալում և մարդը չի կարող հիվանդանալ նման ջերմաստիճանում», - ասել է նա:

Երբ խոսք է գնում բացօթյա գործունեության մասին, ապա բժիշկը խորհուրդ է տալիս հանգստանալ ստվերում և խոնավ անձեռոցիկ օգտագործել հովացման համար:

«Նույնիսկ եթե ինչ որ տեղ ենք և  ստվերում, միևնույն է, ցանկալի է, որ ձեզ հետ բամբակյա սրբիչ ունենաք և թրջեք այն ջրով, քամեք և գցեք վրաներդ, բայց այնպես, որ չմրսեք, բոլորը գիտեն ցրտի ու տապի նենգությունը, ամեն ինչ պետք է մանրակրկիտ արվի», - ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular