ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամու առաջին խնդիրը պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
 
Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Ավելին՝ թշնամին հուլիսի 20-ին մինչև ժամը 02։00-ը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Թշնամին կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ Կութ գյուղի ուղղությամբ։
 
Այս թեմայով զրուցել ենք ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի հետ։
 
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին` ազատամարտիկը ասաց, որ այժմ տրվել է այն ռազմական գործողությունների անոնսը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ․ «Սա նույն սցենարն է, ինչ եղել է Արցախի հետ, որը փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանը, Ալիևն այնտեղից հոխորտում է, սրանք այստեղից արձագանքում են։ Սրանով հասարակության ուշադրությունը շեղում են և փորձում են ինչ-որ ձևով ռազմական գործողությունների վերսկսման մթնոլորտ տարածեն մարդկանց շրջանում։ Սակայն իրականում այսօր թշնամու առաջին խնդիրը ոչ թե Երասխն ու Տավուշն է, այլ Սյունիքն է։
 
Առաջին հարցը, որն այսօր իրենք պետք է լուծեն՝ Սյունիքի հարցն է, իսկ հաջորդիվ կանցնեն Տավուշի «անկլավներին», դրանից հետո՝ Երասխի խնդրին։ Կրկնում եմ՝ թշնամու առաջին խնդիրը պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է, իսկ դրա համար առաջինը պետք է վերցնեն Սյունիքը։ Այսօր թուրքերն ունեն պատմական հնարավորություն և իրենց քաղաքական վերնախավը բոլոր ջանքերն օգտագործում է վարկաբեկելու Հայաստանին, ամեն հնարավոր ճանապարհներով ստեղծում է իր համար բարենպաստ ճանապարհ, որպեսզի եթե նույնիսկ գնա ռազմական գործողությունների, դա դիտվի՝ որպես թույլատրելի իրավիճակ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular