ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն առաջնագծում վերադասավորվում է. հաջորդ տարի սպասելի է իրավիճակի փոփոխություն. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, երեկ մեր թղթակցի հետ զրույցում նկատել է, որ հակառակորդն իսկապես ակտիվ է և այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում։

«Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ։ Այս ամենն ինքնին նոր լարվածություն է ստեղծում։ Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,– ասել է Աբրահամյանը։

Հարցին՝ փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող է դա տեղի ունենալ, ըստ ձեզ, և ինչի՞ է սպասում Ադրբեջանը, քաղաքագետը պատասխանել է. «Ադրբեջանը վերադասավորումների փուլում է, պայմանավորված և տնտեսական, և քաղաքական, և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել»։

Այդ իմաստով որքանո՞վ է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել է մեր թղթակիցը։ «Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր են գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլև հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։

Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել։ Դիվերսիոն գործողությունների փորձերը էականորեն նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,– պատասխանել է Աբրահամյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular