ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաքերային հարձակումն աշխատել է կոնկրետ ՀՀ–ի դեմ. Մարտիրոսյանը լուրջ ազդակ է տեսնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին կիբեռհարձակումներին։

Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեռհարձակումների տակ, որոնք իրականացնում են պետական մակարդակով աշխատող հաքերային խմբերը։ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` հարձակումներից մեկն իրականացրած հաքերային թիմն օգտվել է Google-ի խոցելիություններից, որոնք մինչ այդ անհայտ են եղել մասնագետների համար, և դրանք շատ վտանգավոր են այն առումով, որ պաշտպանողական միջոցներ չկան և դեռ չեն հայտնաբերվում եղած մեթոդներով։

«Հաքերային հարձակումն աշխատել է կոնկրետ Հայաստանի դեմ։ Մասնավորապես Google Chrome-ի մեջ օգտագործվել են հայաստանյան կոնկրետ թիրախներ` ստեղծելով կեղծ լրատվական կայքեր։ Պատրաստել են իրական հայկական լրատվական կայքերի կլոններ, մարդկանց ուղղորդել են այնտեղ և փորձել նրանց դեմ հարձակումներ իրականացնել»,– Sputnik Արմենիային ասաց փորձագետը։

Մարտիրոսյանի պնդմամբ` սա լուրջ ազդակ է, ինչը վկայում է, որ ներդրվել է բավականին լուրջ ռեսուրս, հետևաբար դա հասարակ հարձակում չէ, որը բացահայտել է «Microsoft»–ը։

«Այսօր նույնիսկ կան վիրուսներ, որոնք վաճառվում են պետություններին։ Հիմնական փաթեթավորումն այն է, որ դրանք օգտագործվում են ահաբեկիչների դեմ, բայց իրականությունը բոլորովին այլ է, քանզի դրանք օգտագործվում են ընդդիմադիր լրագրողների, լրատվամիջոցների ու իրավապաշտպանների դեմ։ Իսրայելական կազմակերպության ստեղծած վիրուսը տարածվել է մի շարք երկրների թիրախների դեմ, և այդ ցանկում ներառված է նաև Հայաստանը»,– ասաց նա։

Մարտիրոսյանի կարծիքով` կրկին գործ ունենք ՀՀ պետական կառույցների վրա աշխատող հաքերների հետ։ Ըստ նրա` կան վիրուսներ, որոնք արդեն հայտնի են, և լաբորատորիաներում մասնագետները ստեղծում են դրանց դեմ հակավիրուսներ։ Կան նաև զրոյական օրվա խոցելիություններ, որոնք հաքերները հայտնաբերել կամ նույնիսկ գնել են սև շուկայում, և դրանց մասին ոչ ոք դեռ չգիտի։ Եթե օգտատերերը պատահաբար մտնեն վարակված կայքեր, կիբեռհանցագործները կարող են նրանց վարակել։

Ըստ փորձագետի` ժամանակի ընթացքում դրանց դեմ կիրառվում են հակամիջոցներ, ուղղակի զրոյական օրվա խոցելիությունը ենթադրում է մի իրավիճակ, երբ օգտատերը կարող է և չիմանալ, որ ենթարկվել է հարձակման, քանի որ այդտեղ պաշտպանական միջոցներն այդ պահին չեն աշխատում։

Հիշեցնենք` «Microsoft» ընկերությունը օրերս մի զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, թե իսրայելական «Candiru» ընկերությունը տարբեր երկրների կառավարություններին լրտեսական ծրագրեր է վաճառել, որոնցից տուժել են նաև Հայաստանի բնակիչները։

«Microsoft»-ի և «The Citizen Lab»–ի համատեղ հետաքննությունը վկայում է, որ «Candiru»-ն իսրայելական գաղտնի ընկերություն է, որը լրտեսական ծրագրեր է վաճառում բացառապես կառավարություններին (պետական հաստատություններ) համակարգիչներ, հեռախոսներ, այլ սարքեր և ցանցային ենթակառուցվածքներ «կոտրելու» համար:

Հետաքննության շրջանակներում «Microsoft»-ը առնվազն 100 «զոհ» է հայտնաբերել Պաղեստինում, Իսրայելում, Իրանում, Լիբանանում, Եմենում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Հայաստանում և Սինգապուրում: Նրանց թվում իրավապաշտպաններ, այլախոհներ, լրագրողներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ կան։

Օրինակ՝ Հայաստանում կեղծել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքը։ Իրական հասցեն` armenpress.am, կեղծը` armenpress[.]net:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular