ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության» պարտադրում․ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին նոր ռազմական հակամարտությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ  վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանը կրկին անհանգիստ է: Պարբերաբար հաղորդվում է կրակոցների մասին, որի արդյունքում կան վիրավորներ, իսկ հուլիսի 14-ին Երասխի տարածքում հայ զինվոր է սպանվել: Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում սահմանների սրման որոշակի թուլացում կար, բայց հիմա կարծես ամեն ինչ վերադառնում է հնին, և հատկապես այն սահմանամերձ շրջաններում, որտեղ չկան ռուսական զինվորներ:

Ի՞նչն է դրա պատճառը։

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հաղթականորեն ագրեսիվ հայտարարությունների հերթական խմբաքանակով և բավականին զվարճալի միտք արտահայտել, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր: Հետևաբար, շարունակել է Ալիևը, ադրբեջանցիները կտեղափոխվեն իրենց պատմական տարածքները՝ Սյունիք, Սևան և Երևան: Դա, այսպես ասած, հռետորաբանության ոլորտից է: Սահմանային գոտում աստիճանական լարվածության վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել Ալիևի հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, բայց Երևանը դեռ պատրաստ չէ դրան:

Խնդիրն այն է, թե ի՞նչ ի նկատի ունի Ալիևը խաղաղության պայմանագիր ասելով: Եթե ​​նա խնդրում է, որ Երևանը ճանաչի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, և հանձնի  Ադրբեջանին մի շարք սահմանամերձ գյուղեր, որոնք Խորհրդային Միության տարիներին Հայկական ԽՍՀ կազմում եղել են Ադրբեջանի ԽՍՀ անկլավներ, ապահովի Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքների գործունեությունը և միևնույն ժամանակ ինքը շարունակի «դատել» ռազմագերիներին, որոնք վաղուց պետք է հանձնված լինեին Հայաստանին, ապա պետք չէ հույս դնել նման համաձայնագրի ստորագրման վրա:

Այնուամենայնիվ, ուշագրավ է այն, որ Ալիևը չի ասում, որ ինքը Երևանից ազդակներ է ստանում Փաշինյանի կողմից նման համաձայնագիր չստորագրելու մասին կամ որ նրանք տարբեր պատկերացումներ ունեն դրա բովանդակության վերաբերյալ: Ալիևն ասում է, որ Երևանը ուղղակի «պատրաստ չէ»: Այսինքն, եթե հավատանք Ալիևին, ապա նրա հայ գործընկեր Փաշինյանը դեմ չէ այդ ամենին, բայց ուղղակի դեռ «պատրաստ չէ»:

Ըստ ամենայնի, սահմաններին ավելի հաճախակի դարձած սադրանքները նպատակ ունեն «նախապատրաստել» ժողովրդին համաձայնագրի կնքմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular