ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներն են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:

Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝  Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին եռյակում են․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 / 53․92%
  • «Հայաստան» դաշինք – 268 300 / 21․4%
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 / 5․23%

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:

Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 x 101 / 1 022 361 = 67.9  → 68 մանդատ
  • «Հայաստան» դաշինք – 268 300 x 101 / 1 022 361 = 26,5  → 26 մանդատ
  • «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 x 101 / 1 022 361 = 6.58  → 7 մանդատ

Ընդհանուր ստացվում է 101 մանդատ:

Պատգամավորական մանդատ կբաշխվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:

Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններն են համարվում՝ ասորիները, ռուսները, քրդերը, եզդիները:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության:

Ստացվում է, որ ՔՊ-ն կստանա 3 մանդատ, մեկ մանդատ կստանա «Հայաստան» դաշինքը։

Սակայն, պետք է հաշվի առնել, որ ստացված մանդատների թվին համապատասխան 1/3-ը պետք է կազմեն 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերը:

Տվյալ պարագայում ՔՊ նկատմամբ 1/3-ը ապահովելու համար նշված թիվը կլարցվի ևս 2 մանդատով, որը կստանա «Հայաստան» դաշինքը։

Այսպիսով, Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանում կլինի 107 պատգամավոր, որից կբաշխվեն.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 71 մանդատ
  2. «Հայաստան» դաշինք – 29 մանդատ
  3. «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ

Նշենք, որ սրանք նախնական տվյալներ են և հնարավոր է փոփոխություններ լինեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular