ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն մի քանի տարի է, Հայաստան թռչող արագիլներն աղտոտվում են, պատճառը դեռ վերացված չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, որում մասնավորապես նշված էր, թե իրենք ահազանգեր են ստանում սպիտակ արագիլների աղտոտման դեպքերի մասին, և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Արագիլների աղտոտման դեպքեր գրանցվել են հիմնականում Արմավիրի և Արարատի մարզերում: 168.am-ը երեկ անդրադարձել էր թեմային, զրուցել Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանի հետ՝ պարզելու արագիլների աղտոտման պատճառները:

Ըստ բնապահպանի՝ պատճառները տարբեր կարող են լինել, ուսումնասիրությունները շարունակվում են, այս տարի կարծես թե աղտոտվածության շրջանակը մեծացել է, Արարատում, Արմավիրում դեպքերը շատացել են:

Այսօր էլ  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը մեր հարցին, թե որո՞նք են թռչունների աղտոտման պատճառները և ինչի՞ կարող են հանգեցնել, պատասխանեց.

«Դա հիմնականում ձկնաբուծարանների շրջակայքում է լինում: Այնտեղ օգտագործվում են նյութեր ձուկը բազմացնելու համար, հետո, որ ձուկը հայթայթում են, օգտագործում են, ձկան թափոնները նետում են ափերին, ջրերին և այլն: Այդ բոլորն այդտեղ հավաքվում է, թափոնները մեծ քանակությամբ յուղոտ նյութեր են պարունակում, և այդ յուղոտ նյութերով ծածկվում է արագիլների մարմինները, հետո էլ այդ յուղի վրա փոշի է նստում, տարբեր կեղտոտ նյութեր և դեպքեր են եղել, որ արագիլը նույնիսկ չի կարողացել թռչել: Անցած տարի երիտասարդ բնապահպաններն անգամ գնացին, լողացրին, մաքրեցին արագիլներին, կերակրեցին»,- ասաց Դանիելյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է կանխարգելել արագիլների աղտոտման դեպքերը, բնապահպանը պատասխանեց.

«Թափոնները չպետք է շրջակայքում տարածվեն: Իհարկե, լավ է, որ նախորդ տարի գնացել, լողացրել էին, փրկել էին, որովհետև նրանք չէին կարող թռչել, սնվել, բայց դա միայն վերջին կետն է, իսկ սկիզբը՝ չաղտոտելն է: Դա օրենքի խնդիր է, ձկնաբուծարանները պետք է օրենքը պահպանեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular