ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ. Սամվել Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին միանգամից մի քանի բացահայտում միջազգային կազմակերպությունների կողմից խոսում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից։

Միանգամից ասեմ, որ տվյալները դեռ այնքան էլ շատ չեն։ Google-ը հայտնաբերել է շատ խորացված հարձակում Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Օգտագործվել են երկու զրոյական օրվա խոցելիություններ Գուլգ Քրոմում։

Ինչը, ես կասեի, խոսում է այն մասին, որ ոչ միայն շատ լուրջ թիմ է աշխատել։ Այլ որ նաև սա թանկարժեք հարձակում է եղել։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ հայաստանյան լրատվականներ, իրականների կլոնները՝ ցանկը, հղմամբ։ Գուգլում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ։ Երկիրը չի նշվում։ Բայց, կարծում եմ, հետաքրքրված և ունակ երկների թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա՝ https://blog.google/.../how-we-protect-users-0-day.../...

Հաջորդը դա իսրայելական մինչ այս պահը ոչ հայտնի Candiru կազմակերպության կողմից (մի հատ պետք է հասկանալ, կարող է այս և նախորդ դեպքն իրար հետ են քայլում)։ Այստեղ, օրինակ, օգտագործվել է զոհերին վարակման համար Արմենպրեսի կայքի կեղծ նմանակը։ https://citizenlab.ca/.../hooking-candiru-another.../...

https://www.microsoft.com/.../protecting-customers-from...

Վերջինում անմիջապես Հայաստանը չի նշվում։ Սա հերթական բացահայտումներն են իսրայելական NSO կազմակերպության մասին, որը վաճառում է իր լրտեսական վիրուսը, որը կոչվում է Pegasus աշխարհի զանազան ուժային կառույցներին։ Բացահայտվել են Պեգասուսի կիրառման լայն շրջանակներ։ Օգտվողներից մեկն Ադրբեջանի իշխանություններն են։ Որոնք օգտագործել են դա ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ։ Սակայն, մենք ունենք բավականին տվյալներ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ Պեգասուսը կիրառվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Թիրախավորվել են կառավարությանը և բանակի հետ կապ ունեցող կարևոր անձինք։

Պեգասուսի և հատկապես Ադրբջանի վերաբերյալ հետևյալ հղումներով․

https://www.theguardian.com/.../revealed-leak-uncovers...

https://www.accessnow.org/government-spyware-raging/

https://www.amnesty.org/.../forensic-methodology-report.../»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular