Ռուս գիտնականը նշել է կորոնավիրուսի պանդեմիայի առաջացման իր վարկածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆaif.ru-ն գրում է, որ ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Խարկեվիչի անվան Տեղեկատվության փոխանցման խնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Պանչինի՝ «զրոյական հիվանդ»-ը կարող էր վարակվել COVID-ով աշխարհի ցանկացած վայրում գտնվող չղջիկից, մինչդեռ Ուհանի շուկան է դարձել վարակի գերտարածման կենտրոն: Գիտնականը կարծում է, որ կորոնավիրուսով առաջին վարակը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի կեսերին, և դա կարող էր լինել ինչ-որ «քարանձավային ալպինիստ», ով իր հետ վարակ է բերել արձակուրդից:
«Մենք չգիտենք, թե որտեղ է տեղի ունեցել առաջին վարակը: Դա կարող էր պատահել աշխարհի ցանկացած կետում, որտեղից մի քանի օրից կարող էր հասնել Ուհան», - բացատրել է բիոինֆորմատիստը:
Մասնագետի խոսքով, առաջիկա մի քանի տարիներին հետազոտողները կկարողանան գտնել վիրուսի բնական աղբյուրը, բայց եթե Ուհանի ինստիտուտի աշխատակիցների վաղ վերլուծություններում հայտնաբերվեն հակամարմիններ, ապա դա կվկայի լաբորատորիայից արտահոսքի մասին:
Ավելի վաղ, Վաշինգտոնը Պեկինին սպառնացել էր մեկուսացմամբ, եթե հրաժարվի պարզել COVID-19- ի առաջացման պատճառները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը