ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոժինը պատմել է, թե ինչպես Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին վերադարձնել գերիներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Ռուսաստանը կարող է հասնել իր նպատակներին ոչ միայն ուղղակիորեն, այլ նաև երրորդ կողմերի միջոցով՝ օգտագործելով իր դիվանագիտության տպավորիչ հնարավորությունները: Այդ մասին riafan.ru-ին տված հարցազրույցում ասել է «Կասսադ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր Բորիս Ռոժինը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում նա խոստացել է շարունակել ջանքեր գործադրել Ադրբեջանից բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար: ԱՄՆ-ի արտգործնախարարը հույս է հայտնել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման հարցում՝ նշելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման ծայրահեղ կարևորությունը, որը թույլ կտա գտնել հակամարտության երկարաժամկետ լուծում:

«Մի շարք հայ ռազմագերիների խնդիրն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է նրանց որպես այդպիսին համարել, - ասել է Ռոժինը,- փաստն այն է, որ նրանք գերեվարվել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, ուստի ադրբեջանական կողմը նրանց համարում է ոչ թե ռազմագերիներ, այլ սադրիչներ և ահաբեկիչներ, որոնց պետք է դատել»:

Քաղաքագետը նշել է, որ համապատասխան քրեական հոդվածներով հայ զինվորներին կարող է սպառնալ 10-ից 15 տարվա ազատազրկում:

«Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ բոլորի համար ակնհայտ է, որ նրանք պարզապես ռազմական գործողությունների պաշտոնական ավարտից հետո գերի ընկած զինվորներ են, - ավելացրել է փորձագետը,- Բաքվի համար նրանք սակարկությունների և ճնշման ևս մեկ գործիք են սահմանազատման և Հայաստանի դեմ տարածքային պահանջների համատեքստում»:

Ռոժինը պատմել է նաև, թե ինչպես Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին վերադարձնել գերևարված զինվորներին: riafan.ru-ի զրուցակիցը ասել է, որ երկու երկրների միջև լարվածությունը դեռ երկար կմնա, որի ընթացքում զինված հակամարտությունը կարող է նորից բռնկվել:

«Բայց ակնհայտ է, որ Հայաստանը կազմակերպական առումով պատրաստ չէ դրան, - շեշտել է Ռոժինը, - այնպես որ, նա պետք է շարունակի զիջումների գնալ, և վերջին խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հաղթանակը դա երաշխավորում է: Այս պայմաններում միայն Անկարան կարող է ազդել Բաքվի վրա. այստեղ մենք կարող ենք հիշել, որ հենց Թուրքիայի միջոցով էին բանակցություններ վարվում Լիբիայում սոցիոլոգ Մաքսիմ Շուգալեյին ազատ արձակելու շուրջ, որն ավարտվեց հաջողությամբ»:

Քաղաքագետը համոզված է, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է կրկնել այդ հնարքը և օգտագործել Անկարայի ազդեցությունը իր աշխարհաքաղաքական դաշնակցի վրա  ճնշում գործադրելու համար: «Եթե Ռուսաստանը շատ շահագրգռված լինի, ապա  կկարողանա հասնել Թուրքիայի միջոցով հայ ռազմագերիների ազատմանը՝ համաձայնվելով դրա դիմաց մեկ այլ բան տալուն, - ասել է փորձագետը,- ոչինչ անձնական, պարզապես բիզնես»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular