ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 15-ին ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ կրակոցները լսելի են եղել նաև Կութ գյուղում` քաղաքացիական բնակչության համար։

Ահազանգերի հիման վրա պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 3 կմ հեռավորությամբ տեղակայված են ադրբեջանական զինված ուժեր, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Դրանք վայրեր են, որոնք քաղաքացիական բնակչության համար ծառայում են՝ որպես արոտավայրեր և խոտհարքեր: Ադրբեջանական անօրինական ներկայության պատճառով ՀՀ բնակիչները զրկվել են իրենց այդ իրավունքներից:

Փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ հուլիսի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից մոտ 40 րոպե տևողությամբ, ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։

Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար: Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Նրանք նույնատիպ հանցավոր արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:

2021թ. հուլիսի 15-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:

Հուլիսի 15-ին ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular