ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական հիմնադրամի հետ համատեղ անցկացրել են մարդասիրական ակցիա Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական ակցիայի շրջանակներում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները, հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ, տեղացիներին նվիրել են ապուրների հավաքածուներ և խոհանոցային պարագաներ:

«Այսօր Մաճկալաշեն գյուղում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում ներքին տեղահանվածներին` 14 ընտանիքի և 3 բազմազավակ ընտանիքի, մարդասիրական օգնություն է տրվել խոհանոցային պարագաների և սննդի հավաքածուի տեսքով», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:

Նաև, խաղաղապահները զրուցել են տեղի բնակչության հետ, ուսումնասիրել նրանց բնակության վայրերը և ընդունել ներքին տեղահանված անձանց կողմից անհրաժեշտ հիմնական ունեցվածքի վերաբերյալ դիմումները:

«Այս պահին գյուղում բնակվում է 415 մարդ: Նրանք հիմնականում աշխատում են բանջարանոցներում և դաշտերում: Դե, իհարկե, շատ լավ գործ է` 14 ընտանիք ստացել է սնունդ և խոհանոցային պարագաներ: Ես կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել այս ակցիայի ղեկավարին», - ասել է Մաճկալաշեն գյուղի վարչակազմի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ, ներառյալ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաներ, բժշկական հատուկ սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշիչ պարագաներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular