ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդերլանդներում գործող հայկական կազմակերպությունները երկրի ԱԳՆ-ից բացատրություն են պահանջել դեսպանի՝ Շուշի այցի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդներում գործող հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը տեղեկացրել է, որ իրենք՝ FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ՝ Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության հարցով և  երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։

Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի դիրքորոշումներին, այդ իսկ պատճառով FAON-ը բողոքի նամակ է հղել արտգործնախարարությանը ու բացատրություն պահանջել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը,  FAON-ը հետևյալ պարզաբանումն է արել.

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը` Բաքվում Նիդերլանդների դեսպան տիկին Պ. Էյզեմայի Շուշի կատարած քարոզչական այցելության կապակցությամբ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի բռնակալ Ալիևի հրահանգով։ Բացի ահռելի ապատեղեկատվություն մատուցելուց, արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունները չարաշահելով մասնակիցների ներկայությունը ցանկացել են ստեղծել աջակցության կեղծ տպավորություն։

FAON-ը արտգործնախարությանը հարց ուղղեց պարզաբանել թե ինչպես է կատարվել Նիդերլանդների մասնակցության այս ընտրությունը, առավել ևս, որ վերջերս FAON-ի հետ խորհրդակցության ժամանակ արտգործ նախարարությունը մեկ անգամ ևս շեշտեց, որ նախարարությունը գերակայություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և քաղաքականությանը (որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք հակամարտության խաղաղ կարգավորման) և այլ գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են մեկնաբանվել որպես «հակաարդյունավետ», ինչպես օրինակ` խորհրդարանում ընդունված բանաձևերի իրագործումը։
Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնհայտորեն նպատակահարմար չգտան մասնակցել այս քարոզչական ուղևորությանը և այդ իսկ պատճառով նրանք բացակայում էին։ Ի պատասխան FAON-ի հարցին, նախարարությունը հայտնեց, որ արտգործնախարարությունը դրա մասին նախապես տեղյակ չէր։ FAON-ի կարծիքով այնուամենայնիվ տվյալ պարագայում դրա մասին նախապես չտեղեկանալու փաստը, արդեն իսկ ինքնին դատապարտելի է:

Այնուհետև նախարարությունը պնդում է. «ընդունված է, որ դեսպանները լայնորեն տեղեկացվեն, այդ թվում` Ադրբեջանի կառավարության կողմից։ Հոլանդիան գիտակցում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն են պլանավորել և կազմակերպել այս այցը և այդ ուղևորության ընթացքում մատուցված տեղեկատվությունը միակողմանի է: Դրանով հանդերձ, այցն ունեցել է հավելյալ արժեք` սեփական աչքերով տեսնել իրավիճակը և հանդես գալ սուր հարցերով»։ Ուստի հավելյալ արժեքը կայանում է «սեփական դիտարկման և փորձարկման մեջ»։ Որպես օրինակ, նախարարությունը նշում է, որ սեփական դիտարկմամբ մեկ անգամ ևս պարզ է դարձել, թե ինչքան կարևոր է, որ հնարավորինս շուտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անկախ առաքելությամբ գտնվի այդ տարածքներում։
Վերջապես, նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրել Նիդերլանդների դեսպանի վրա` մասնակցելու այս ուղևորությանը։ FAON-ը դա ենթադրում է հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյայի թվիթի վրա, որտեղ նշված է թե այդ ուղևորության նախօրեին նրա և Նիդերլանդների դեսպանի միջև տեղի է ունեցել լուրջ խոսակցություն։

FAON-ի կարծիքը մնում է անփոփոխ, որ Նիդերլանդների դեսպանի մասնակցությունը եղել է անհարիր և այս կապակցությամբ դեռ կշարունակի կապի մեջ մնալ նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մենք հարկավ հետամուտ ենք լինելու թե Հոլանդիան ինչպիսի հետևություն է անելու ձեռք բերված արդյունքներից Ադրբեջանի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ»։
 
Ավելի վաղ Նիդերլանդների և Բելգիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը բողոքի նամակներ էին հասցեագրել Ադրբեջանում Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular