ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունները պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի համայնքապետներին ազատությունից զրկելու միջնորդությունները շարունակում են բավարարվել: Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նախ նշում է խախտված մի շարք իրավունքների մասին: «Առհասարակ ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ինչպես նաև քաղաքական իրավունքները: Այն, ինչ կատարվում է մասնավորապես Սյունիքի համայնքապետների նկատմամբ, կոպիտ ոտնձգություն է նաև նշված իրավունքների հանդեպ: Մեծ հաշվով, տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ պետական, ավելի կոնկրետ՝ իշխանական մակարդակով:

Այդ հետապնդումներն իրականացվում են այլախոհների, քաղաքական այլ կողմնորոշում ունեցողների նկատմամբ: Մենք գործ ունենք կոպիտ քաղաքական հետապնդումների հետ: Կարևոր է ընդգծել նաև, որ այդ ամենն արվում է ակնհայտորեն: Հանրությանը բացահայտ ուզում են ցույց տալ, որ այս ամենի հիմքում հենց քաղաքական դրդապատճառն է: Իշխանությունը չի քողարկում նպատակը և այն իրականացնում է ակներև, ակնհայտ ու շատ կոպիտ ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը՝ նշելով, որ այս ամենն իրականում մի քանի նպատակով է իրականացվում:

«Այս գործողությունների թիրախում նաև հասարակության այն հատվածն է, որը քաղաքական այլ կողմնորոշում ունի ու չի սատարում գործող իշխանությանը: Մենք գործ ունենք իշխանական մակարդակով իրականացվող հոգեբանական ճնշման, ավելի կոնկրետ՝ հոգեբանական տեռորի հետ: Որևէ բան այդքան ուժեղ չի ազդում հանրության վրա, ինչպես նման «բաց դասերը», որոնք տրվում են իշխանության կողմից: Այսօր խախտվում է հասարակության ազատ արտահայտվելու իրավունքը, մարդիկ հետապնդվում են քաղաքական կողմնորոշման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ մատնանշելով նաև իշխանության հեռահար նպատակների մասին, որին, ըստ նրա, կարող է հասնել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամը:

«Ինչո՞ւ Սյունիք: Սյունիքն, այո, առանձնահատուկ, ռազմավարական նշանակություն ունի: Բայց հեռահար նպատակների հիմքում միայն այս բաղադրիչը չէ: Խնդիրն այն է, որ հետապնդվող անձինք շատ պարզ արտահայտել են իրենց կարծիքը: Իսկ այս ամենը նպատակ ունի ենթարկեցնել Սյունիքի ամբողջ բնակչությանը: Այս ամենն ավելի քան պղտոր նպատակներին, քայլերին է ուղղված, որոնց մասին պարզորոշ արտահայտվում է Ալիևը՝ խոսելով ՀՀ տարածքների հանդեպ ունեցած նկրտումների մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Սյունիքի համայնքապետներից շատերին մեղսագրվող արարքներին, որոնց մեջ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու բաղադրիչն է, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այստեղ մանիպուլ յատիվ տեխնոլոգիայի կորիզ կա: Փորձում են այնպիսի հարցով գործընթացը սկսել, որը լայն խավերի մեջ այդ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք կառաջացնի: Փորձում են ներկայացնել այնպես, թե իբրև այս մարդիկ ինքնիրավչությամբ են զբաղվել այն խոցելի ուղղությամբ, որն այդքան ցավոտ է: Ամենախոցելի խմբերի համար ազդակ են ուզում հղել՝ ցանկանալով ցույց տալ, թե՝ տեսեք, այդ հարցերում ինչքան վատ ու սխալ են գործել ձեր ղեկավարները: Տվյալ դեպքում, իհարկե, արդարության սկզբունքի հարց չկա, այս ամենը մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների շարունակության տրամաբանության մեջ է: Ուզում են տպավորություն ստեղծել, թե այս մարդիկ հանցագործներ են, ինչի համար հայտնի մանիպուլ յատիվ տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, որի հիմքում այս դեպքում մարդկանց քաղաքականապես չեզոքացնելն է: Ըստ այդ տեխնոլոգիայի, սկզբից փորձում են ցույց տալ լայն խավերին, որ այդ մարդիկ հարգանքի արժանի չեն, քրեորեն հետապնդելի արարքներ են գործել, հետո փորձում են քաղաքականապես չեզոքացնել»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ամենի մեջ մեկ այլ՝ աշխարհաքաղաքական «նյուանս» կա:«Նկատելի է, որ իշխանությունները պայքարում են ոչ թե Ադրբեջանի նկրտումների, այլ այն անձանց դեմ, որոնք Սյունիքի՝ Հայաստանին պատկանելու հարցում անզիջում դիրքորոշում ունեն ու ամուր են այդ հարցում: Փոխանակ բոլոր ուղղություններով պայքարեն Ադրբեջանի իշխանությունների նկրտումների դեմ, ուժեղացնեն Հայաստանն ու նաև Սյունիքի համայնքները, այս իշխանությունները հակառակն են անում՝ պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին: Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ կապ կա: Այս ամենը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պղտոր կամ ստվերային ինչ-որ համաձայնությունների նշաններ է կրում՝ հաշվի առնելով նաև այն, ինչ արվում ու հայտարարվում է Ալիևի կողմից: Այս ամենն արվում է միջազգային հանրության աչքի առաջ, և հենց այդտեղ է ամենամեծ մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է հայ ժողովուրդն ու Հայաստանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular