ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյա է ձերբակալվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում կզրկի «Փարոս»-ից։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվել է իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։

Քննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular