ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ջրի հարցը գնալով դառնում է անհանգստացնող։ Օրերս երկրում առկա սակավաջրության մասին փաստել է նաև Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: «Սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը»,- ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ այս փուլում ջրի խնդիր ունեն ոչ միայն ոռոգելի տարածքները, այլ նաև այն տարածքները, որոնք նախկինում ոռոգելի չեն եղել, իսկ առկա ջրային ռեսուրսը չի կարող ապահովել դրանց ճիշտ բաշխվածությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խնդրի կարգավորման ճանապարհին այս օրերին իշխանությունները փորձում են վերահսկողություն սահմանել և հստակեցումներ մտցնել մասնավորաբար ՀԷԿ-երի ոլորտում՝ փորձելով ստուգել դրանց օգտակար գործողության գործակիցը։ Հիմնական ուսումնասիրության նպատակն այն է, թե որոշակի ծավալի ջրի օգտագործման արդյունքում ինչքան էներգիա է ստեղծվում և որքանով է օգտակար ջրի օգտագործումն այդ կոնտեքստում։ Մեր տեղեկություններով, սակայն, առաջին հերթին ուսումնասիրվում են այն ՀԷԿ-երը, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են «նախկին» իշխանությունների ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների հետ։

Սակայն այստեղ առկա է երկրորդ խնդիրը՝ ջուր-էլեկտրաէներգիա «ընտրության» առումով: Բանն այն է, որ ջրի պահանջարկի մեծացման հետ միասին առկա է նաև էներգետիկ խնդիր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Արցախից այլևս չստացվող էլէներգիայի բավականին մեծ ծավալը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի չաշխատելը: Ըստ այդմ, մասնագետներից շատերը կարծում են, որ մենք էներգետիկ ճգնաժամի նախաշեմին ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular