Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «լոսինա» հագուստ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատկերացրեք, որ լոսինները (կամ լեգգինսները, ինչպես դրանք անվանում են) կանայք «գողացել» են տղամարդկանցից այնպես, ինչպես նախկինում արել են տաբատների ու շորտերի, վերնաշապիկների ու ֆուտբոլկաների հետ: Լոսինան կամ լեգգինսը (անգլերեն leggingsէ՝ leg–ոտք բառից, իսկ ռուսերենում՝ лось- որմզդեղն բառից) տարատեսակ ձգվող տաբատ է: Ի սկզբանե «լոսինա» են անվանվել տղամարդու տաբատների այն տեսակները, որոնք պատրաստված են եղել որմզդեղնի կաշվից, և որոնք 17-րդ դարում կիրառվել են որպես զինվորական համազգեստի տարրեր: Այդ ժամանակ դրանք կրել են միայն տղամարդիկ որպես ցրտից պաշտպանվելու միջոց: Լոսինների նախորդները ըստ նորաձևության մասնագետների եղել են կաշվե գամաշները, որոնք կրելիս են եղել Հյուսիսային Ամերիկայի հնդիկները: Այսպիսով լոսինների պատմությունը Եվրոպայում սկսվել է միջնադարից: Բացի որմզդեղնի կաշվից դրանք կարվել են նաև եղնիկի կաշվից, հետագայում` նաև զամշից` թավշակաշվից: Նրանք շատ նեղ են եղել, որի պատճառով էլ հագել են խոնավ վիճակում` չորանացնելով հենց մարմնի վրա: Դա շատ անհարմարավետ է եղել և առաջացրել է մաշկի հարվածություն: Ռուսաստանում լոսինան հայտնվել է 18-րդ դարի կեսերին, երբ հետևելով Պրուսական բանակի օրինակին այն մինչև 1917 թվականը կիրառվել է որպես զինվորական համազգեստի տարր: Միջնադարի լոսինները հիմնականում չեզոք գույներ են ունեցել (մոխրագույն, սև, սպիտակ), բայց մեր դարերում դրանք շատ արագ զարմանալիորեն փոխակերպվել են դառնալով ավելի պայծառ գույների (կապույտ, կարմիր, բաց կանաչ, ուլտրամանուշակագույն, նեոն և այլն): Դեր են խաղացել տպագրությունները և ֆանտաստիկ նախշերը: 1980-ականների դիզայներները շատ արագ հասկացել են, որ լոսինները տարբեր ոճերի հարմարեցնելը պարզ ու հեշտ է: Կարելի է այն կրել թե՛ գործնական թեթև, և թե՛ ծանր կոշիկներով, նրանք անգամ լավ տեսք կունեն ռոմանտիկ շրջազգեստի հետ և այլն: Անգամ կարելի է այն հաստ ձմեռային զգեստի հետ համադրել: Երիտասարդները, առանց երկու անգամ մտածելու, արագ ընկալել են այդ նոր միտումը, և Եվրոպայի փողոցները լցվել են լոսիններով: Հետո դրանց պատմության մեջ նոր փուլ է սկսվել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Սա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ լոսինները կարողացել են ինքնահաստատվել հայտնվելով Միլանի, Լոնդոնի, Փարիզի և Նյու Յորքի նորաձևությունների ցուցադրություններում: Սակայն դրանք արդեն շատ ավելի «համեստ» են դարձել: 1990-ականներին լոսինները այլևս ոչ թե որպես տաբատ էին, այլ ավելի էին նմանվել զուգագուլպաներին: Եթե 1960-ականներին դրանց արտադրելու համար օգտագործվում էին սինթետիկ թելեր, ապա ներկայումս սկսել են հաճախակի օգտագործել բամբակ, թավիշ, այդ թվում և էլաստինի հավելումով: Լոսինան հիանալի ձգում է մկանները և հաղորդում տոնուսի զգազողություն: Ներկայումս մուգ կապույտ, մոխրագույն, շագանակագույն և սև գույներն են դարձել սիրված այդ զգեստի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը