Հայտնի 5 միլիարդ դոլարի առաջին տրանշն արդեն Հայաստանում է. փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼուրջ կասկածներ կան, որ հայտնի 5 միլիարդ դոլարի առաջին տրանշը, որը, հնարավոր է, առաջարկվել է, արդեն Հայաստան է ժամանել: Այս մասին հուլիսի 16-ին կայացած «Քաղաքական եւ իրավական մարտահրավերները Հայաստանում ընտրություններից հետո» համաաժողովում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Խոսքը այն 2.1 միլիարդ դոլարի մասին է, որը մաս-մաս հասել է Հայաստան: Հասկանալի է, որ ոչ ոք հենց այնպես նման գումար չի տալիս որեւէ մեկին», - նշեց նա:
Ըստ նրա՝ եթե հույս ունենանք, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից գումար կբերի ու կտա մեզ, ապա նման ճանապարհը ոչ մի տեղ չի տանի. պետք է աշխատել ու ինքնուրույն զարգանալ:
«Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասը չի գիտակցում մարտահրավերները եւ սպառնալիքները: Մենք մասամբ դարձել ենք սպառողական հասարակություն: Ընտրություններից հետո հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվել՝ ընդդիմության մոտ ապատիա է, իսկ իշխանությունների մոտ հաղթանակից էյֆորիա չկա: Սա խոսում է այն մասին, որ բոլորն են անհանգստացած՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Կարճաժամկետ հեռանկարում հասարակության առողջ հատվածը պետք է ստեղծի հույսի մթնոլորտ, իսկ երկարաժամկետ հեռանկարում` լուծի կրթության խնդիրը: Մենք, որպես ազգ, դարձել ենք անբաններ, ովքեր չեն ցանկանում աշխատել, բայց ցանկանում են օգտվել բոլոր բարիքներից: Այժմ մարդկանց փորձում են պահել Արցախում՝ պարզապես յուրաքանչյուրին 68.000-ական դրամներ բաժանելով, այլ ոչ թե աշխատատեղեր եւ այլ պայմաններ ստեղծելու միջոցով: Սա հանգեցնում է «մակաբուծության», որին սովոր է մեր հասարակության մի ստվար հատված. նախ՝ օգնություն եկավ երկրաշարժից հետո, հետո փոխանցումներ եղան եւ այլն: Այժմ դա արվում է պետական մակարդակով: Եթե դրան վերջ չդրվի, ապա հետագայում գործնականում անհնար կլինի հաղթահարել նման երեւույթի բացասական հետեւանքները», - հավելեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել է, որ Փաշինյանին առաջարկ է արվել 5 միլիարդ դոլարի դիմաց հանձնել Արցախի 7 շրջանները: