ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը սխալ քաղաքականություն է որդեգրել. Կարեն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր առավոտյան կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Սա վերջին մի քանի օրվա մեջ արդեն երկրորդ  դեպքն է, քանի որ հուլիսի 14-ին  էլ թշնամին կրկին դիմել էր նման գործողության, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ։ Նույն այդ օրը Սյունիքի մարզի Սև լճի տարածքում անհետացել էին երկու հայ զինծառայողներ, ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց հետ կապը կորել էր, մինչև այժմ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, ադրբեջանական կողմն էլ դեռևս չի հաստատել թե հայ զինծառայողներն իրենց մո՞տ են գտնվում, թե՞ ոչ։

Սահմանային վերջին դեպքերի մասին զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Ռազմական փորձագետն, անդրադառնալով թշնամու կողմից իրականացվող սահմանային գործողություններին, նշեց, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ է հետապնդում ավելի սրել ու թեժացնել  իրավիճակը․ «Ես բազմիցս եմ ասել, որ պատերազմը չի ավարտվել, և դրվագային ռազմական գործողությունները դեռևս շարունակվելու են։ Այս դեպքում փորձ է կատարվում ՀՀ-ի վրա բանեցնել արտաքին ճնշում, չասենք՝ արտաքին, այլ ասենք՝ Թուրքիայի կողմից ճնշում, որպեսզի իրենց համար շատ ավելի շահավետ պայմաններով տրամադրվի ճանապարհ կամ, ինչպես իրենք են ասում, «միջանցք»։ Իրականում թշնամու նպատակը հիմնականում սա է, ինչին մաս է կազմում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մայիսի 12-ից թշնամու ներխուժումը, սա հեռահար նպատակ էր հետապնդում։ Նման գործողություններ թշնամու կողմից դեռևս շարունակվելու են, և չի բացառվում, որ նմանատիպ միջադեպեր տեղի ունենան նաև Տավուշի մարզում։ Մենք խոսում ենք Երասխի միջադեպի մասին, բայց Սև լճի հատվածում երկու զինվորականներ են անհետացել, որոնք իրենց մոտ զենք չեն ունեցել, այսինքն՝ մարտական հերթապահություն իրականացնողները չեն ունեցել զենք։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք հրաման է եղել զենք չկրելու, արդյո՞ք սա եղել է որևէ պայման՝ տեղից տեղ շարժվելու թույլտվություն ստանալու համար, արդյո՞ք հակառակորդը նմանատիպ պայման է մեր առջև դրել։ Բազմաթիվ բացեր ու հարցեր կան, դրանց պատասխաններին մասամբ տիրապետում եմ, ցավոք, չեմ կարող հանրայնացնել։ Այդուամենայնիվ, հայկական կողմը սխալ քաղաքականություն է որդեգրել, որ հավատում է, թե նոյեմբերի 10-ի փաստաթուղթը խաղաղության փաստաթուղթ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular