ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վառելիքի գները թանկանալու են․ վարորդները նոր դժվարությունների առջև

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վառելիքի գինը Հայաստանում անշեղորեն աճում է՝ նորանոր խնդիրներ հարուցելով վարորդների և ազգաբնակչության համար, իսկ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում գները զսպելու ուղղությամբ։ Ընդ որում աճել և առաջիկայում էլ աճելու են ոչ միայն բենզինի և դիզվառելիքի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գները։ Հայաստանյան լցակայաններում մեկ լիտր բենզինը արդեն վաճառվում է ռեգուլյար տեսակինը 480-490 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը՝ 500-510 դրամով։ Նույնիսկ իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի լցակայաններում գինն առանձնապես չի տարբերվում՝ 460-ից 480 դրամ՝ կախված տեսակից։

Գրեթե 20 տոկոսով ավելացել են հեղուկ գազի գները, աճելու են նաև սեղմված գազի գները։ Այս ամենը, ըստ մասնագետների, լրջագույն խնդիրներ է հարուցելու ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Եթե այսօր Երևանում բնակվողները սկսել են բողոքել տաքսիների գների շեշտակի ավելացումից, ապա առաջիկայում այդ բողոքները կտարածվեն բոլոր ուղղություններով։ Վառելիքի աճի պայմաններում որևէ ապրանքի գին չի կարող նախկինը մնալ, արտադրողներն ու վերավաճառողները ստիպված են լինելու բարձրացնել բոլոր գները։

Իհարկե, խնդիրը միայն Հայաստանինը չէ, համաշխարհային շուկայում նավթի գները աճում են, գազի խոշոր մատակարար երկրներն էլ բարձրացնում են գազի գները՝ կապված պահանջարկի ավելացման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները բացարձակ անտարբերություն են դրսևորում, չեն էլ փորձում պարզել գների աճի պատճառները, քայլեր ձեռնարկել տնտեսության վատթարացումը կանխելու ուղղությամբ։ Փոխարենը, երկնիշ աճի թվեր են կրակում։ Բայց ոչ մի բառ վառելիքի, սնունդի, տնտեսական ապրանքների գների աճի մասին։ Թեպետ, ճիշտ էլ անում են, 54 տոկոս քվե ստացած իշխանությունը ինչ էլ ուզի, կանի։ Ափսոս, որ ֆինասական խնդիրները միայն նրանց ընտրողների վրա չէ, որ ազդում են։

Հակոբ Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular