ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթողը վերցնում է ամեն ինչ. Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդդիմության հարցերը լուծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է դանդաղորեն մաքրել քաղաքական դաշտը: Նրա խոստացած «կադրային ջարդը» սկսվել է պետական ​​գերատեսչություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից: Այլ կերպ ասած, «թռչում են գլխարկներ» նրանց գլխից, որոնց ժողովրդական վստահության մանդատը ոչնչով չի տարբերվում հենց Փաշինյանի մանդատից: Եթե կամավոր հրաժարականներ տալուց հրաժարվողներ են լինում, հետևանքները շատ տարբեր են լինում: Օրինակ, ըստ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, Օձունի վարչակազմի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել հենց Լոռու մարզպետարանի շենքում, քանի որ նա հրաժարվել է հրաժարական տալ: Վարդևանյանի խոսքով՝ սպառնալիքներ են ստանում նաև ընդդիմությանն աջակցած այլ համայնքների ղեկավարներ: Ինչպես և սպասվում էր, հատկապես կոշտ են վերաբերվում Սյունիքի ղեկավարների հետ: Վերջերս բերման են ենթարկվել և ձերբակալվել Քաջարանի և Գորիսի համայնքապետերը, Որոտանի և Քարահունջի գյուղապետերը, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը, իսկ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ինքը բողոքներ է ստացել առ այն, որ իրավապահ մարմինները ստիպում են Սյունիքի բնակիչներին կեղծ ցուցմունքներ տալ ընտրարշավի ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ: Այս մասին խոսել է նաև «Վերածնունդ Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որը ևս իշխանությունների հատուկ ճնշման տակ է: Նրա խոսքով Սյունիքի մարզում հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքրին՝ երեխաներից մինչև  ծերեր և կանանց: Բանն այն է, որ բողոքական Սյունիքը չափազանց կարևոր է:

«Այս ձերբակալությունները, ըստ էության, Փաշինյանի նախընտրական խոստման կատարումն է, որը մուրճը ձեռքին սպառնացել էր ճնշել նրանց, ովքեր դեմ են «ժողովրդի իշխանությանը», - ասել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը riafan.ru-ի հետ զրույցում, - հիշեցնեմ, որ ձերբակալվածների մեծամասնությունն այն առաջիններից են, ովքեր միացել են կառավարության հրաժարականի ընդդիմության պահանջին: Ավելին, Փաշինյանի ամենաաղետալի այցը եղել է Սյունիքում, երբ մարդիկ փողոցներում անպարկեշտ բառեր են բղավել նրա հասցեին: Հետևաբար, Սյունիքի ապստամբ ղեկավարների նկատմամբ ռեժիմի գործողությունները անակնկալ չեն»:

Դավթյանը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, այդ բռնաճնշումները հետապնդում են երկու նպատակ:

«Նախ, Սյունիքը Հայաստանի առանցքային մարզերից մեկն է, այդ թվում արդյունաբերական ներուժի տեսանկյունից, և այնտեղ առանցքային պաշտոններում իրենց մարդկանց նշանակելը անհրաժեշտ է իշխանությունը ուժեղացնելու համար: Ակնհայտ է, որ սյունեցիները դեմ են ներկայիս ղեկավարությանը, չնայած ընտրությունների արդյունքներին, և իշխանությունները դա լավ գիտեն: Երկրորդ հերթին աշխարհաքաղաքական իմաստով Սյունիքը առանցքային տարածք է, որտեղ հատվում են տարածաշրջանային տերությունների շահերը: Ենթադրվում է, որ Սյունիքով  կարող է անցնել Մեղրիի միջանցքը, միևնույն ժամանակ դա ռազմավարական կարևոր կետ է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու նյութատեխնիկական ապահովման համար», - նշել է վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Երևանում լավ են հասկանում այդ տարածքի կարևորությանը, և հետևաբար, իշխանությունները չեն կարող ուշադրություն չդարձնել նրան, թե ովքեր են այնտեղ ղեկավար պաշտոններ զբաղեցնում:

«Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման գործում՝ անհրաժեշտ է նշանակել ներկայիս կառավարության համար հարմարավետ մարդկանց, որոնք անխոս կկատարեն Երևանի բոլոր ցուցումները: Նշեմ նաև, որ Սյունիքն ավանդաբար առանձնանում է իր մեծ կրքոտությամբ: Սա մի այլ տեսակի աշխարհաքաղաքական տարածք է, տնտեսապես շատ ինքնաբավ», - նշել է Վահե Դավթյանը:

Եվ դա դեռ ամենը չէ: Նորընտիր վարչապետը և նրա թիմը իսկապես չափազանց շատ են հետաքրքրված ինքնաբավ և հարուստ Սյունիքով: Օրինակ վերցնենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը սկսել է հաճախ հարձակումների թիրախ դարձել, քանի որ ասում են, որ ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ստիպել է ներկա լինել ընդդիմության հանրահավաքներին: Իրավապահ մարմինները նույնիսկ խուզարկություններ են անցկացրել այնտեղ: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ իշխանությունների անխոհեմ գործողությունները ռազմավարական կարևոր ձեռնարկության նկատմամբ, որի հիմնական բաժնետերը գերմանական Cronimet Mining ընկերությունն է (60%), կարող է խիստ վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի առանց այդ էլ փխրուն տնտեսության վրա:

«Իհարկե, մասնավոր սեփականության ազգայնացումը իր բացասական ազդեցությունը կունենա երկրի ներդրումային միջավայրի վրա, - ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, - ցանկացած սեփականատեր, տեսնելով, թե ինչպես է պետությունը ռեյդերական զավթումներ իրականացնում, բնականաբար դադարում է վստահել գործող իշխանություններին: Դա փչացնում է երկրի տնտեսական միջավայրը, և դրանով իսկ ամեն ինչ շատ վատ է լինում: Նման գործողություններով Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին: Այն զգացողությունն է, որ նա պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»:

Որպես ամփոփում պետք է նշել, որ հատկանշական է այն, որ այս ամենը տեղի է ունենում եվրոպական կառույցների գրեթե լուռ համաձայնությամբ, այն կառույցների որոնք բոլորովին վերջերս չափազանց բուռն էին արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների ցանկացած, նույնիսկ վարկածային խախտումներին: Այնուամենայնիվ, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Մարդու իրավունքները ճկուն և երկիմաստ բնույթ ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular